https://armeniasputnik.am/20230608/eatmum-grancvats-arajyntacy-drakan-e-azdel-qaghaqacineri-kjanqi-vra-pashinjan-60847902.html
ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. Փաշինյան
ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. Փաշինյան
Փաշինյանը կարևորել է գիտական աստիճանները հավաստող փաստաթղթերը միության ներսում ճանաչելու հարցը։ 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T16:06+0400
2023-06-08T16:06+0400
2023-06-08T16:13+0400
նիկոլ փաշինյան
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
սոչի
նիստ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/08/60845254_0:0:1598:899_1920x0_80_0_0_4fa39e3bae2f6bea7bdfc1d807974be5.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր ԵԱՏՄ–ն կարևորագույն դեր ունի տնտեսական կապերի հաստատման, միասնական շուկաների ձևավորման, առևտրի խթանման, բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման համար։ Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով` ԵԱՏՄ–ին անդամակցության 9 տարիների ընթացքում գրանցված էական առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա։ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, որոնց լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, առավել դրական կազդի միության առջև դրված նպատակների իրագործման վրա։ԱԱրևմտյան պատժամիջոցները դրական ազդեցություն են թողել ԱՊՀ երկրների վրա. ՄիշուստինՆա, մասնավորապես, խոսել է գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, ինչը կնպաստի միության ներսում աշխատանք գտնելու հարցի լուծմանը։ Նա կարևորել է նաև վարորդական իրավունքները և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված այլ փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչելու հարցը։ՀՀ վարչապետը դրական է գնահատել ԵԱՏՄ–ի ներսում առևտրի համար խոչընդոտների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ–ի` միջազգային համագործակցության շարունակական զարգացմանը։ Նա վստահություն հայտնեց, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կդառնա ռազմավարական կապերի և համագործակցության զարգացման համար։Եզրափակելով իր ելույթը` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքերը եվրասիական ինտեգրացիայի առաջնահերթ ուղղությունների իրագործման համար։Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։Միշուստինը հայ գործընկերներին հրավիրել է ՌԴ` ՀՀ–ում ատոմակայանի կառուցման հարցը քննարկելու
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/08/60845254_145:0:1344:899_1920x0_80_0_0_1c6dcdf65dd8919de43e6cbd4be2eaa0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սոչի, նիստ
նիկոլ փաշինյան, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), սոչի, նիստ
ԵԱՏՄ–ում գրանցված առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա. Փաշինյան
16:06 08.06.2023 (Թարմացված է: 16:13 08.06.2023) Փաշինյանը կարևորել է գիտական աստիճանները հավաստող փաստաթղթերը միության ներսում ճանաչելու հարցը։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր ԵԱՏՄ–ն կարևորագույն դեր ունի տնտեսական կապերի հաստատման, միասնական շուկաների ձևավորման, առևտրի խթանման, բիզնեսի և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման համար։ Ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում` այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ–ին անդամակցության 9 տարիների ընթացքում գրանցված էական առաջընթացը դրական է ազդել քաղաքացիների կյանքի վրա։
«Վստահ եմ, որ միությունը կշարունակի իրագործել սահմանված նպատակները։ Հարգելի՛ գործընկերներ, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժը ինտեգրացիայի հիմնական նպատակներից է և բացատրում է մեր միության ստեղծման և գործունեության պատճառները»,– նշել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի, որոնց լուծումը, ըստ կառավարության ղեկավարի, առավել դրական կազդի միության առջև դրված նպատակների իրագործման վրա։Ա
Նա, մասնավորապես, խոսել է գիտական աստիճաններն ու կոչումները հավաստող փաստաթղթերի փոխադարձ ճանաչելիության մասին, ինչը կնպաստի միության ներսում աշխատանք գտնելու հարցի լուծմանը։ Նա կարևորել է նաև վարորդական իրավունքները և էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված այլ փաստաթղթերը փոխադարձաբար ճանաչելու հարցը։
ՀՀ վարչապետը դրական է գնահատել ԵԱՏՄ–ի ներսում առևտրի համար խոչընդոտների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Հայաստանի Հանրապետությունն այս պահին ոչ մի արգելք չունի իր շուկա մուտքի համար»,– շեշտել է Փաշինյանը։
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՏՄ–ի` միջազգային համագործակցության շարունակական զարգացմանը։ Նա վստահություն հայտնեց, որ Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը հզոր խթան կդառնա ռազմավարական կապերի և համագործակցության զարգացման համար։
Եզրափակելով իր ելույթը` ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը պատրաստ է գործադրել անհրաժեշտ ջանքերը եվրասիական ինտեգրացիայի առաջնահերթ ուղղությունների իրագործման համար։
Հիշեցնենք` ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացվում է Սոչիում։