https://armeniasputnik.am/20230608/hh-n-arajikajum-spasum-e-lachini-mijancqi-veraberjal-mak-i-mijazgajin-datarani-vorvoshmany-60824233.html
ՀՀ-ն առաջիկայում սպասում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը
ՀՀ-ն առաջիկայում սպասում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։ 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T12:49+0400
2023-06-08T12:49+0400
2023-06-08T12:50+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
լաչինի միջանցք
հայաստան
ադրբեջան
արցախ
լեռնային ղարաբաղ
եղիշե կիրակոսյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/02/54726362_0:214:2048:1366_1920x0_80_0_0_75c2d89a3f7dfaff9897d62eae8f7f2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն առաջիկայում սպասում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի հետ կապված ժամանակավոր միջանկյալ միջոցն ավելի հստակ մանրամասնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Մայիսի 22-ին Հայաստանը երկրորդ անգամ դիմել է ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու կապակցությամբ։Կիրակոսյանի խոսքով` դատարանին ներկայացրել են փաստարկված դիրքորոշում, ստացել են նաև Ադրբեջանի պատասխանը։«Դրա հետ կապված ներկայացրել ենք նաև մեր պատասխանը։ Այս պահի դրությամբ սպասում ենք դատարանի որոշմանը, որը կլինի առաջիկայում»,–ասաց Կիրակոսյանը։Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։«Հարցը քաղաքական է և պետք է աշխատել ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետությունների հետ, որպեսզի հարցը բերվի օրակարգ։ Դա միակ ուղղությունն է, որը հնարավորություն կտա որոշակի ազդեցություն ավելացնել Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ որոշումների կատարման մասով»,–ասաց նա։Կիրակոսյանը նաև նշեց, որ ցավոք, իրավական մեխանիզմները ակնհայտ պատճառներով այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը` դրանց արդյունավետությունը միանշանակ նվազել է։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածումքաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել ենԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։Այս տարվա փետրվարի 22-ինԱրդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջաննանցակետ է տեղադրելԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
լաչինի միջանցք
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/02/02/54726362_81:0:1902:1366_1920x0_80_0_0_e65dd0a397f4b8e887a8ab2a567c1181.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, եղիշե կիրակոսյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), լաչինի միջանցք, հայաստան, ադրբեջան, արցախ, լեռնային ղարաբաղ, եղիշե կիրակոսյան
ՀՀ-ն առաջիկայում սպասում է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը
12:49 08.06.2023 (Թարմացված է: 12:50 08.06.2023) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն առաջիկայում սպասում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշմանը Լաչինի միջանցքի հետ կապված ժամանակավոր միջանկյալ միջոցն ավելի հստակ մանրամասնելու համար։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Մայիսի 22-ին Հայաստանը երկրորդ անգամ դիմել է ՄԱԿ–ի միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու կապակցությամբ։
«Լաչինի միջանցքի հետ կապված մենք դիմել ենք ՄԱԿ–ի միջազգային դատարան, խնդրելով դատարանին փոփոխելու իր կիրառած ժամանակավոր միջոցը և ավելի հստակ մանրամասնել այն, հաշվի առնելով, որ փետրվարի 22–ի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո Ադրբեջանը ոչ միայն չէր կատարում դատարանի որոշումը, այլև հակառակը ավելի է վատթարացնում ու սրում է իրավիճակը` տեղադրելով նաև անցակետ»,–ասաց նա։
Կիրակոսյանի խոսքով` դատարանին ներկայացրել են փաստարկված դիրքորոշում, ստացել են նաև Ադրբեջանի պատասխանը։
«Դրա հետ կապված ներկայացրել ենք նաև մեր պատասխանը։ Այս պահի դրությամբ սպասում ենք դատարանի որոշմանը, որը կլինի առաջիկայում»,–ասաց Կիրակոսյանը։
Նա ընդգծեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հարցը բարձրացնելու համար ԱԳՆ-ի միջոցով աշխատանքներ են տարվել և շարունակվում են տարվել։
«Հարցը քաղաքական է և պետք է աշխատել ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ պետությունների հետ, որպեսզի հարցը բերվի օրակարգ։ Դա միակ ուղղությունն է, որը հնարավորություն կտա որոշակի ազդեցություն ավելացնել Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ որոշումների կատարման մասով»,–ասաց նա։
Կիրակոսյանը նաև նշեց, որ ցավոք, իրավական մեխանիզմները ակնհայտ պատճառներով այնքան էլ արդյունավետ չեն գործում։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը` դրանց արդյունավետությունը միանշանակ նվազել է։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել ենԱրցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ է տեղադրելԼաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։