https://armeniasputnik.am/20230608/hh-n-ararkutjun-knerkajacni-mied-arevangvats-zinvvorneri-dem-qreakan-hetapndman-hamar-60821723.html
ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը... 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T12:18+0400
2023-06-08T12:18+0400
2023-06-08T12:23+0400
եղիշե կիրակոսյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
զինծառայող
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48407618_0:0:1600:901_1920x0_80_0_0_7bef19fe1b9907f8033aff62eef90c7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։«Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը կալանավորել է հայ զինվորականներին։Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/10/48407618_167:0:1590:1067_1920x0_80_0_0_69e24f8e18dbb39e7c1caafab1423384.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), զինծառայող
եղիշե կիրակոսյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), զինծառայող
ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
12:18 08.06.2023 (Թարմացված է: 12:23 08.06.2023) Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է գերեվարված երկու հայ զինծառայողների վերաբերյալ Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայացված փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ–ը հայկական կողմին ժամանակ է տվել դիրքորոշումներ ներկայացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը
Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը
հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։
Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։
«Մեր կարծիքով, սա հերթական ապօրինությունն է, որը կատարվել էր նաև նախորդ դեպքերով գերեվարված անձանց նկատմամբ։ Այս մասով մենք դեռ մեր առարկությունները կներկայացնենք Եվրոպական դատարան»,- ասաց Կիրակոսյանը։
Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։
Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։
«Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մայիսի 26-ին
հայտնել էր սահմանին երկու զինծառայողի անհետացման մասին։ Հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈւ զինված խումբը մուտք է գործել ՀՀ տարածք և առևանգել զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին: Հայաստանի ԱԳՆ-ն իր հերթին
դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը ՝ առևանգված երկու զինվորներին ազատ արձակելու և վերադարձնելու կոչով: Մայիսի 27-ին Ադրբեջանում դատարանը
կալանավորել է հայ զինվորականներին։
Մայիսի 28-ին
Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին: