00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր շենքերը գերակա շահ չեն ճանաչվելու. Արցախի պողոտայի բնակիչները փողոց դուրս կգան

© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Բաժանորդագրվել
Արցախի պողոտայի վթարային շենքերի բնակիչները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել և Երևանի քաղաքապետարանին ցույց տալ, որ համաձայն չեն բնակարանների գնման վկայականներին։ Վստահեցնում են` այդ գումարով անգամ խորդանոց չեն կարող գնել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի N10 և N10/1 հասցեներում գտնվող վթարային շենքերի բնակիչները Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին մեղադրում են անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ։
Հունիսի 5-ին քաղաքապետարանում գործակարգավարական հերթական նիստի ժամանակ Երևան փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին խնդրեց նախապատրաստել գերակա շահի մասին որոշման նախագիծ՝ ընդգծելով, որ «ամբողջ շենքի բնակիչները չպետք է պատանդ մնան մեկ-երկու բնակչի ձեռքում»։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
Жители аварийного здания беседуют с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
«Մենք ուղղակի ապշած ենք, թե ինչպես է Տիգրան Ավինյանը հայտարարում, թե շենքում 1-2 հոգի պատանդ են վերցրել մյուս բնակիչներին։ Այդ քաղաքապետարանն է տարիներ շարունակ մեզ բոլորիս պատանդ վերցրել և այս խնդրին արդար լուծում չի տալիս։ Մարդկանց առանձին առանձին մոտենում են, ասում են` բոլորը համաձայն են, դու համաձայն չես»,–ասաց շենքերից մեկի 36 տարվա բնակչուհի Ժաննա Խաչատուրովան։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Ժաննա Խաչատուրովան
Жительница аварийного здания Жанна Хачатурова - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Ժաննա Խաչատուրովան
Մյուս բնակիչները ևս միացան տիկնոջ խոսքերին։ Նրանք պնդում են, որ երկու շենքերում ավելի քան 2 տասնյակ ընտանիքներ դեմ են բնակարանի գնման վկայականներ ստանալուն։
«Մենք այդ գումարով նույնիսկ խորդանոց չենք կարող գնել։ Եթե այս վթարային շենքից պետք է գնանք մեկ այլ վթարային շենք, իրենք էլ համարեն, որ խնդիրը լուծված է... Այստեղ մնալով` գոնե հույս ունենք, որ արդարություն կհաստատվի։ Մենք մեր բնակարաններին համարժեք բնակարան ենք ուզում. թող տան, ասեն` տեղափոխվեք»,–ասաց բնակչուհիներից Լուսինե Ջանիկյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Լուսինե Ջանիկյանը
Жительница аварийного здания Лусине Джаникян - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչ Լուսինե Ջանիկյանը
Նրա խոսքով` 2019 թվականին իրենց խաբել են` ասելով, թե Էրեբունիում շենք են կառուցում և իրենց բնակարաններ կհատկացնեն։
Չեն կարող մեզ տեղահան անել, որ իրենք շահույթ ստանան. ֆիրդուսցիները կառավարության մոտ են
«Շենքը հանձնեցին, իսկ մեզ բնակարաններ այդպես էլ չհատկացրին։ Ասում էին, թե շենքում խնդիրներ կան։ Եթե իսկապես կային, այլ մարդիկ ինչպե՞ս են այնտեղ ապրում»,–ասաց Ջանիկյանը։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
Жители аварийного здания беседуют с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի բնակիչները
Բնակիչները կարծում են, որ իրենք խաբված են։ 3 տարի առաջ քաղաքապետարանը նրանց առաջարկել է ժամանակավորապես տեղափոխվել վարձով բնակարաններ այն պայմանով, որ տարվա կտրվածքով 6 ամիս բնակիչները վարձը կվճարեն, մյուս 6 ամիսը` քաղաքապետարանը։
«Մենք վստահ չէինք, որ այս շենքը մեր դուրս գալուց 6 ամիս հետո չեն քանդելու։ Մենք ումի՞ց պետք է փոխհատուցում կամ ամենամսյա վարձավճար ուզեինք։ Մենք այս կառավարությանը չենք վստահում»,–ասաց մեկ այլ բնակիչ։
Խնդիրն այն է, որ շենքերի բնակիչների մեծ մասն արդեն բնակարաններ ստացել են և տեղափոխվել, սակայն 4-րդ կարգի վթարային երկու շենքերում դեռ բնակիչներ են ապրում։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բակը
Аварийное здание по адресу 4 переулок улицы Арцаха в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի շենքերից մեկի բակը
Երևանի քաղաքապետարանը նրանց առաջարկում է բնակարանի գնման վկայականներ 1 ք/կմ-ի համար 402 հազար դրամ սահմանաչափով։
«Սա ոչ թե հանրային շահ է, այլ բիզնես». Ֆիրդուսիի բնակիչները ՀՀ կառավարության շենքի մոտ են
Բնակիչները համաձայն չեն բնակարանի գնման վկայականներին, նրանք համարժեք բնակարան են ուզում, ինչպես տարիներ շարունակ իրենց խոստացել են։
© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը - Sputnik Արմենիա
1/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը - Sputnik Արմենիա
2/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը - Sputnik Արմենիա
3/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը - Sputnik Արմենիա
4/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը - Sputnik Արմենիա
5/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի մուտքը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի մուտքը - Sputnik Արմենիա
6/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի մուտքը

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհին մանկահասակ երեխայի հետ

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհին մանկահասակ երեխայի հետ - Sputnik Արմենիա
7/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհին մանկահասակ երեխայի հետ

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհի Ժաննա Խաչատուրովան

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհի Ժաննա Խաչատուրովան - Sputnik Արմենիա
8/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհի Ժաննա Խաչատուրովան

© Sputnik / Aram Nersesyan

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը - Sputnik Արմենիա
9/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

1/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

2/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

3/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

4/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքը

5/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

6/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի մուտքը

7/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհին մանկահասակ երեխայի հետ

8/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակչուհի Ժաննա Խաչատուրովան

9/9

Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի միջանցքներից մեկը

Նրանք պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել և քաղաքապետարանին ցույց տալ, որ բնակիչներից 1-2–ը չէ, որ համաձայն չեն առաջարկված պայմանների հետ։ Մտադիր են քաղաքապետարանի դիմաց բողոքի ցույցեր սկսել իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
«Այս շենքերը գերակա շահ չեն ճանաչվելու, մենք դա թույլ չենք տա։ Մենք այս շենքերի բնակիչներ ենք և սեփականության վկայականներ ունենք»,–ասացին բնակիչները։
© Sputnik / Aram NersesyanԱրցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչներ
Жители аварийного здания  - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի վթարային շենքի բնակիչներ
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հրահանգել էր բնակիչների հետ շատ երկար բանակցություններ չվարել, այլ ընդունել գերակա շահի որոշում ու համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Լրահոս
0