https://armeniasputnik.am/20230608/petdepum-kartsum-en-vor-hajastany-ev-mi-sharq-ajl-erkrner-ognum-en-rusastanin-60824914.html
Պետդեպում կարծում են, որ Հայաստանը և մի շարք այլ երկրներ օգնում են Ռուսաստանին
Պետդեպում կարծում են, որ Հայաստանը և մի շարք այլ երկրներ օգնում են Ռուսաստանին
Ռուսաստանը կատարելագործում է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները: 08.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-08T13:05+0400
2023-06-08T13:05+0400
2023-06-08T13:19+0400
ամն
հայաստան
ռուսաստան
պատժամիջոցներ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0d/27539048_0:0:1600:900_1920x0_80_0_0_489a3467f60e12da8b93c7761722906f.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ'Բրայենը։Նա ասել է, որ դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները, որոնք Արևմուտքը փորձել է արգելափակել պատժամիջոցներով, վերադարձել է այն մակարդակին, որ կար ուկրաինական հակամարտությունից առաջ: Տեղեկությունը հայտնում է «Politico» թերթի եվրոպական հրատարակությունը։Թերթը նշում է, որ Ռուսաստանը կատարելագործում է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները:Օ'Բրայենը կարծում է, որ եվրոպական ընկերությունները էլեկտրոնային արտադրանքը վաճառում են երրորդ երկրներին, որտեղից այն վերարտահանվում է Ռուսաստան: Խոսքը միկրոչիպերի, պրոցեսորների, էլեկտրոնային պլատաների մասին է, որոնք անհրաժեշտ են սպառազինության ժամանակակից համակարգեր ստեղծելու համար։Ըստ ամերիկացի պաշտոնյայի` վերարտահանման հիմնական հոսքերն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով, բայց նաև Արաբական Միացյալ Էմիրություններով, Վրաստանով, Հայաստանով, Ղազախստանով:Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները չէին բացառել, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում: Այս կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (վարչապետ Նիկոլ Փաշինյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան) հայտարարել են, որ Հայաստանը հետևում է պատժամիջոցների ռեժիմին։Փաշինյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց` Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։ «Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ»,– ընդգծեց նա։Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։ «Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,– նշեց նա։Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։ Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/05/0d/27539048_0:0:1200:900_1920x0_80_0_0_fbc24a77912b39b2271c99ef58475807.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ
ամն, հայաստան, ռուսաստան, պատժամիջոցներ
Պետդեպում կարծում են, որ Հայաստանը և մի շարք այլ երկրներ օգնում են Ռուսաստանին
13:05 08.06.2023 (Թարմացված է: 13:19 08.06.2023) Ռուսաստանը կատարելագործում է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն օգնում են Ռուսաստանին շրջանցել արևմտյան պատժամիջոցները։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման վարչության ղեկավար Ջիմ Օ'Բրայենը։
Նա ասել է, որ դեպի Ռուսաստան միկրոչիպերի և առանցքային էլեկտրոնային բաղադրիչների մատակարարումները, որոնք Արևմուտքը փորձել է արգելափակել պատժամիջոցներով, վերադարձել է այն մակարդակին, որ կար ուկրաինական հակամարտությունից առաջ: Տեղեկությունը հայտնում է
«Politico» թերթի եվրոպական հրատարակությունը։
Թերթը նշում է, որ Ռուսաստանը կատարելագործում է արևմտյան պատժամիջոցներին դիմակայելու իր հնարավորությունները:
Օ'Բրայենը կարծում է, որ եվրոպական ընկերությունները էլեկտրոնային արտադրանքը վաճառում են երրորդ երկրներին, որտեղից այն վերարտահանվում է Ռուսաստան: Խոսքը միկրոչիպերի, պրոցեսորների, էլեկտրոնային պլատաների մասին է, որոնք անհրաժեշտ են սպառազինության ժամանակակից համակարգեր ստեղծելու համար։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի` վերարտահանման հիմնական հոսքերն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքով, բայց նաև Արաբական Միացյալ Էմիրություններով, Վրաստանով, Հայաստանով, Ղազախստանով:
Հիշեցնենք` ավելի վաղ ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները չէին բացառել, որ պատժամիջոցներ կարող են կիրառվել այն երկրների նկատմամբ, որոնք օգնում են Ռուսաստանին պատժամիջոցները շրջանցելու հարցում: Այս կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները (վարչապետ Նիկոլ Փաշինյան, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան) հայտարարել են, որ Հայաստանը հետևում է պատժամիջոցների ռեժիմին։
Փաշինյանը մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց` Հայաստանի դաշնակից որևէ երկրի ձեռնտու չէ, որ ՀՀ–ն ընկնի պատժամիջոցների տակ։ «Մենք կգործենք ՌԴ-ի հետ այն ծավալով, որ չընկնենք արևմտյան պատժամիջոցների տակ»,– ընդգծեց նա։
Քերոբյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ–ին սանկցիաների շրջանցման հարցում։ «Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ»,– նշեց նա։
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը 2022 թվականին գրեթե կրկնակի աճել է՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը։ Հայաստանից արտահանումն աճել է գրեթե երեք անգամ ՝ 841 մլն դոլարից հասնելով 2 մլրդ 411 մլն դոլարի։ Մեխանիկական և էլեկտրոնային սարքավորումների արտահանումն աճել է 10 անգամ ՝ մոտ 60 մլն դոլարից հասնելով 695 մլն դոլարի։