00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրասիական հարթակ՝ թեթև արդյունաբերության համար. Հայաստանից կներգրավվի 40 կարի ֆաբրիկա

© Sputnik / Aram GareginyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այստեղ կարի ձեռնարկությունները ողջ Եվրասիական միությունից կկարողանան կտորի և օժանդակ նյութերի մատակարարներ փնտրել, պատվերներ գտնել, հետևել ցուցահանդեսներին և նորաձևության թրենդներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Bee-online թեթև արդյունաբերության եվրասիական հարթակի նպատակն է 2023-2024 թվականներին ավելի քան 800 կարի ֆաբրիկա ներգրավել Ռուսաստանից, 500-ը` Բելառուսից, 300-ը` Ղրղզստանից և 40-ական` Հայաստանից ու Ղազախստանից։ Այս մասին հայտարարել է fashion–ինդուստրիայի ռուսական ասոցիացիայի նախագահ Տատյանա Բելկևիչը` ներկայացնելով հարթակը թվային նախագծերի մասին պանելային քննարկման ժամանակ, որն անցկացրել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Քննարկումն անցկացվել է Սոչիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում։
Կորոնավիրուսային համավարակի ժամանակ հատկապես արդիական էր ֆաբրիկաների միջև կապի պահպանումը, մատակարարներ (գործվածքեղենի, օժանդակ իրերի, կարի մեքենաների) ու մասնագետներ փնտրելը, ցուցահանդեսներին մասնակցելու մասին տեղեկությունը։

Հարթակում բաժիններ են ստեղծված, ուր ընկերությունները կարող են ներբեռնել իրենց արտադրության մասին տեղեկություն, իսկ մասնագետները` տեղադրել իրենց պրոֆիլները։ Ստեղծվել են նաև «չաթերի» համար նախատեսված պատուհանիկներ, որտեղ կարելի է քննարկել պատվերը։ Հարթակում այն արդեն գրանցվում է, թեկուզ ոչ մեծ քանակի (ամսական 100 մլն ռուբլու չափով)։

Կարի ձեռնարկությունները հիմնականում կայքեր չունեն, իրենց մասին մանրամասն տեղեկություն չեն տեղադրում։ Ավելի փոքր ֆաբրիկաները, որոնք գտնվում են մեծ քաղաքներից հեռու, հեռու են նորաձևության թրենդներից և մեծ պատվիրատուներից։ Դա խանգարում է մրցունակ լինել։
Բելկևիչը հավելել է, որ նպատակ է դրված բոլոր այդ տվյալները հասանելի դարձնել ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների համար։
Հայաստանը կարող է Իրանի և Վրաստանի հետ էներգետիկ նախագծեր իրականացնել. ԵԱԶԲ ներկայացուցիչ
Նշենք, որ ավելի վաղ Հայաստանում ՌԴ կառավարության աջակցմամբ թեթև արդյունաբերության աջակցման ծրագիր էր իրականացվել։ Այժմ հանրապետությունում պատրաստվում են արդիականացնել ուսումնական բազան վարպետների, ինչպես նաև ինժեներների և կարի ոլորտի տեխնիկների համար` նրանց աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով (ինչում ՀՀ թեթև արդյունաբերությունը նկատելիորեն զիջում է Արևելյան Եվրոպայի երկրներին)։
Լրահոս
0