Զինվորների ատեստավորում. «Պաշտպան հայրենյացի» մասնակիցները ստուգարք են հանձնել

© Photo : press office of MoD of RAԶինվորների ատեստավորում
Զինվորների ատեստավորում - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Զինվորների ատեստավորում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր հետագա ծառայությունը շարունակելու։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է, և դրա շրջանակում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակիցներն այսօր ստուգարքներ են հանձնել։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
© Photo : press office of MoD of RAԶինվորների ատեստավորում
Участники программы Защитник Отечества на тестах по профессиональным знаниям и служебным обязанностям (8 июня 2023). - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Զինվորների ատեստավորում
«Ուսումնական կենտրոններում ծրագրի մասնակիցները թեստային առաջադրանքների միջոցով ստուգարքներ են հանձնել մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացությունից։ Սա այս օրերին ատեստավորվող զինծառայողների քննական վերջին փուլն էր: «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մյուս շահառուները քննություններ կհանձնեն առաջիկա շաբաթների ընթացքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նախորդ օրերին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից։ Բոլոր ստուգարքների ցուցանիշների համադրմամբ պետք է ամփոփվեն քննությունների արդյունքները, իսկ ստուգող հանձնաժողովները գնահատելու են յուրաքանչյուր զինծառայողի ընդհանուր պատրաստության մակարդակը, որի վերաբերյալ կազմվելու է վերջնական եզրակացություն։
Ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարած զինծառայողները առաջիկա օրերին կմեկնեն զորամասեր` հետագա ծառայությունը շարունակելու։
© Photo : press office of MoD of RA

Զինվորների ատեստավորում

Զինվորների ատեստավորում - Sputnik Արմենիա
1/2

Զինվորների ատեստավորում

© Photo : press office of MoD of RA

Զինվորների ատեստավորում

Զինվորների ատեստավորում - Sputnik Արմենիա
2/2

Զինվորների ատեստավորում

1/2

Զինվորների ատեստավորում

2/2

Զինվորների ատեստավորում

Լրահոս
0