00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից

Գայանե Հակոբյան
Գայանե Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Գայանե Հակոբյան
Բաժանորդագրվել
Փաստաբանը հայտարարեց, որ հակասություն կա իրենց և վստահորդի միջև։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։
Պաշտպանական կողմը դուրս եկավ դռնփակ նիստից, որն ընթանում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, և հայտարարեց, որ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։

«Դիրքորոշման փոփոխություն կար մեր և մեր վստահորդի միջև. մենք իր պաշտպանությունը այլևս չենք անելու։ Դատարանի որոշմամբ` մենք ազատված են պաշտպանությունից։ Գայանե Հակոբյանն իր դիրքորոշումը կարտահայտի»,– հայտարարեց փաստաբաններից Հովսեփյան Սարգսյանը։

Քանի որ Հակոբյանն այս պահին չունի պաշտպան, այդ պատճառով դատարանը որոշել է կես ժամ ընդմիջում վերցնել։ Պաշտպաններից Գեորգի Մելիքյանը նշեց` քանի որ այլ հանրային պաշտպան պիտի ներգրավեն, դատարանն այս պահին միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Մենք այլ բան ասելու լիազորություն չունենք։ Միայն կարող եմ ասել, որ կա հակասություն մեր և Գայանե Հակոբյանի միջև։ Հակասությունը հիմնականում վերաբերում էր պաշտպանական կողմի մարտավարությանը»,– ասաց Մելիքյանը։
Փաստաբանները շարունակում են պնդել իրենց այն տեսակետը, որ զոհվածի մոր նկատմամբ հարուցված քրեական գործում հանցակազմը բացակայում է։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ հարուցեց մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվեց մեկ անձ` զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը։
Հունիսի 5-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Սակայն նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշեց տնային կալանքը փոխարինել 1 ամիս 15 օր կալանքով։
Լրահոս
0