https://armeniasputnik.am/20230609/hajastany-taratsashrjanajin-energetik-hangujc-karvogh-e-darnal-pashinjan-60892467.html
Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան
Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար... 09.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-09T14:25+0400
2023-06-09T14:25+0400
2023-06-09T14:27+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
էլեկտրաէներգիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/09/60891802_0:234:3179:2022_1920x0_80_0_0_d69d253bf071b6fd2ab8ce6203c5f785.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:Նա ընդգծեց, որ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը: Այս հարցերն ամուր տեղ են գտել էներգետիկ և տնտեսական օրակարգում։Փաշինյանը կարևոր համարեց վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Դրանք կարող են խթանել տնտեսական աճը և նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ ներդրումներ կատարելով այս ոլորտում ՝ կարելի է մեծացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ներդրումը:Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այն առանցքային դեր է խաղում ԵԱՏՄ երկրների էներգաանկախության և էներգաանվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն աշխատանքներ է տանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ՝ այն համարելով առաջնահերթություն երկրի էներգետիկ քաղաքականության մեջ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/09/60891802_172:0:2901:2047_1920x0_80_0_0_e3688eb37e5fb737b7e212acc5b22e67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էլեկտրաէներգիա
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, էլեկտրաէներգիա
Հայաստանը տարածաշրջանային էներգետիկ հանգույց կարող է դառնալ. Փաշինյան
14:25 09.06.2023 (Թարմացված է: 14:27 09.06.2023) ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանը կարող է յուրօրինակ էլեկտրաէներգետիկական հանգույց դառնալ տարածաշրջանում: Այս մասին Սոչիում Եվրասիական Կոնգրեսի լիագումար նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ երկրների ազգային տնտեսությունների ներուժի ամրապնդումը պայմանավորված է էներգաանվտանգության ապահովման գրագետ մոտեցմամբ:
«Ելնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններից՝ մեզ անհրաժեշտ է նոր մոտեցում էներգետիկ օրակարգին։ Հայաստանում ներկայում փուլային անցում է կատարվում էներգետիկ շուկայի ազատականացմանը։ Հայաստանը զարգացնում է արտադրական հզորությունները, իրականացնում է էլեկտրահաղորդման գծերի լայնածավալ վերակառուցում։ Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցումը նոր հնարավորություններ կստեղծի տարանցիկ, ներմուծման, արտահանման կամ էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակման ավելացման համար: Այս տեսանկյունից Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական հանգույց»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նա ընդգծեց, որ կարևոր է նաև ածխածնային չեզոքության և կանաչ էներգիայի զարգացման հասնելը: Այս հարցերն ամուր տեղ են գտել էներգետիկ և տնտեսական օրակարգում։
Փաշինյանը կարևոր համարեց վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն օգտագործումը։ Դրանք կարող են խթանել տնտեսական աճը և նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանը։ Հայաստանի վարչապետը վստահ է՝ ներդրումներ կատարելով այս ոլորտում ՝ կարելի է մեծացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի ներդրումը:
Այս համատեքստում Փաշինյանը կարևորեց նաև ատոմային էներգետիկայի զարգացումը։ Այն առանցքային դեր է խաղում ԵԱՏՄ երկրների էներգաանկախության և էներգաանվտանգության ապահովման գործում։ Փաշինյանը նշեց, որ Հայաստանն աշխատանքներ է տանում հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ՝ այն համարելով առաջնահերթություն երկրի էներգետիկ քաղաքականության մեջ: