00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Նաիրի Սարգսյան
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը ՀՀ–ից տեղափոխում են Ռուսաստան. Նաիրի Սարգսյան
09:15
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:54
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում պարենային անվտանգության ռազմավարություն են մշակել. նախարարությունը պարզաբանում է

© Sputnik / Иван РодионовՑորեն
Ցորեն - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Ցորեն
Բաժանորդագրվել
Հայաստանի պարենային անվտանգության բարձրացման խնդիրը հանրապետության համար ամենաարդիականներից մեկն է։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանում ծրագրում են բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը և ավելացնել պարենի հիմնական մթերատեսակների գծով ինքնաբավությունը։ Հնարավոր է՝ համապատասխան նախագիծը ընդունվի հունիսի վերջին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։
Պարենային անվտանգության հարցը սրվեց համավարակի, 44-օրյա պատերազմի և Ուկրաինայում տիրող իրավիճակի ֆոնին, երբ ՌԴ-ն արգելեց մի շարք ապրանքների արտահանումը։
«Այդ ժամանակ էլ պարենային անվտանգության համակարգի կատարելագործման հարց առաջացավ։ Էկոնոմիկայի նախարարությունը սկսեց աշխատել պարենային անվտանգության ռազմավարության մշակման և 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման ուղղությամբ: Նախագիծը պատրաստ է, և մենք հուսով ենք, որ մինչև այս ամսվա վերջ խորհրդարանը կընդունի այն», - ասաց Ղազարյանը։
Ծրագիրը ներառում է շուրջ 54 միջոցառում, որոնց նպատակն է բարելավել պարենային անվտանգության չորս առանցքային բաղադրիչով ապահովվածությունը (պարենի առկայություն, մատչելիություն, օգտագործում, ինչպես նաև պարենային ապահովվածության համակարգի կայունություն):

Ինքնաբավություն

Հայաստանը մի շարք ապրանքների դեպքում պարենային անվտանգության տեսանկյունից ինքնաբավության բարձր մակարդակ ունի։ 2021 թվականի տվյալներով՝ սեփական արտադրությունն ամբողջությամբ ապահովում է հանրապետության բնակչության բանջարեղենի (105,6%) և մրգերի ու հատապտուղների (114,4%), կարտոֆիլի (111,8%), ձկան (143,7%), գառան և այծի մսի (100,4%), խաղողի (106,7%), ձվի (98,8%) պահանջարկները։ Ավելի քան 80%-ով ապահովվում են տավարի մսի, կաթի (87,7%) պահանջները: Ներքին արտադրության ցածր ապահովում է նկատվում ցորենի (23,2%), շաքարի (33,9%), խոզի մսի (53,2%), հատիկաընդեղենի (37,3%) դեպքում: Երկիրը գործնականում իրեն չի ապահովում բուսական յուղով, ինքնաբավության մակարդակը կազմում է (0,6%):
Ղազարյանը պարզաբանեց, որ շաքարի ցուցանիշները հարաբերական են։ Նրա խոսքով՝ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել ամբողջ արտադրական ցիկլը, ուստի շաքարավազի հումքն արտահանվում է, առանց դրա ինքնաբավության մակարդակը զրոյական կլիներ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում շաքարի ճակնդեղի արտադրության փորձեր եղել են։ 2010-ին նույնիսկ Ախուրյանի (Շիրակի մարզ) շաքարի գործարանն էր սկսել աշխատել, ենթադրվում էր, որ արտադրության մի մասը տեղական հումքով է լինելու։ Շաքարի ճակնդեղը պետք է մշակվեր Սպիտակի և Շիրակի դաշտերում, սակայն չհաջողվեց մեծ ծավալների հասնել։
«Շաքարի ճակնդեղի արտադրությունը շահավետ չէ։ Հումքի ինքնարժեքը բարձր է ստացվում, և արտադրողները նախընտրում են մեծ քանակությամբ և շահավետ գնով հումք ներմուծել», - ասաց Ղազարյանը։

Իսկ ցորե՞նը

Նույն պատկերն է նաև հացահատիկային կուլտուրաների մասով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականին ցորենի ինքնաբավության մակարդակը կազմել է 27.5%, գարունը՝ 59.6%, եգիպտացորենինը՝ 4.8%:
Ղազարյանը նշեց, որ 44-օրյա պատերազմն ազդել է ցորենի ինքնաբավության ցուցանիշների վրա։ Նախկինում տարեկան մոտ 40 հազար տոննա մշակաբույս էր մուտք գործում Արցախից, և դա Հայաստանի ցորենի մոտավորապես 1 ամսվա պահանջարկն էր։ Այժմ հացահատիկային կուլտուրաների մշակումը գյուղացիների համար շահավետ չէ ցածր եկամտաբերության պատճառով, իսկ արտահանվող ցորենի գինը մրցակցային է։
Հարցը կարող է լուծվել ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրական ծավալների ընդլայնման միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել շահութաբերությունը և կրճատել ինքնարժեքը:
Ղազարյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն աշխատանքներ է տանում ցորենի ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Խոսքը հողերի խոշորացման ծրագրի մշակման մասին է։ Եթե դա հաջողվի իրականացնել, ապա խոշորացված տարածքների մի մասը կարող է հատկացվել ցորենի մշակմանը։ Ցանքատարածությունների ավելացումը կմեծացնի բերքի ծավալը:
Լրահոս
0