00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՆԱՏՕ-ի ո՞ր երկրները կարող են ներխուժել Ուկրաինա

© AP Photo / Vadim GhirdaՈւկրաինական ԶՈւ
Ուկրաինական ԶՈւ - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Ուկրաինական ԶՈւ
Բաժանորդագրվել
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը ենթադրել է, որ այդ ռազմական դաշինքի որոշ եվրոպացի անդամներ զորք կմտցնեն Ուկրաինա: Թե ով է պատրաստ աջակցել Կիևին իր զինված ուժերով, արդյոք սպառնալիքն իրական է, և ինչ է դա նշանակում Ռուսաստանի համար, կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում:
ՌԻԱ Նովոստի, Ռենատ Աբդուլին

Տագնապալի նախազգուշացում

Ռասմուսենը, որը ՆԱՏՕ-ն գլխավորել է 2009-ից 2014 թվականներին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի ոչ պաշտոնական խորհրդականն է եղել, Զելենսկու օրոք գլխավորել է խորհրդատվական խումբը։ Բացի այդ, նա հիմնել է «Ժողովրդավարությունների դաշինք» ՀԿ-ն, որը խթանում է «ժողովրդավարական արժեքները» ամբողջ աշխարհում: Վերջերս նախկին գլխավոր քարտուղարն ավարտեց Վաշինգտոնն ու եվրոպական մի քանի մայրաքաղաքներ ընդգրկող շրջագայությունը. ուզում էր իմանալ, թե ինչպես են այնտեղ պատրաստվում դաշինքի հուլիսյան գագաթաժողովին։
Նա համոզված է, որ Վիլնյուսում կայանալիք այդ հանդիպմանը պետք է անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային և ապահովել նրա անդամակցությունը դաշինքին։ Հակառակ դեպքում հակամարտության էսկալացիան անխուսափելի է։
Դաշինքում ամերիկյան մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթն իր հերթին հավաստիացրել է. «Մենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում Ուկրաինայի առաջխաղացման բազմաթիվ տարբերակներ ենք դիտարկում»:
Ռասմուսենը կարծում է, որ ռազմական դաշինքի որոշ մասնակիցներ կարող են զորքեր մտցնել Ուկրաինայի տարածք՝ Ուկրաինայի զինված ուժերի անմիջական օգնության համար:

Ո՞վ կպաշտպանի Կիևին

«Ես չէի բացառի, որ Լեհաստանն այս համատեքստում կուժեղացնի ակտիվությունը, և նրան կհաջորդեն Բալթյան երկրները՝ զորքեր մտցնելու հավանական տարբերակով,-ասել է նա,-կարծում եմ՝ լեհերը լրջորեն կմտածեն նման կոալիցիա հավաքելու մասին, եթե Ուկրաինան Վիլնյուսում ոչինչ չստանա»։
Դանիացու խոսքով՝ Կիևը ռազմական ուղիղ աջակցության համար կարող է ինքն էլ դիմել համակրող պետություններին, և դա միանգամայն օրինական կլինի։
Ուկրաինայում դեռ չեն հավատում, որ խնդրանքը կբավարարեն։ «Մինչև զինված հակամարտության ավարտը օտարերկրյա պետությունները զորքեր չեն մտցնի»,- հեռուստաեթերում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան՝ մեկնաբանելով Ռասմուսենի ասածը:
Կիևին անվտանգության երաշխիքներ դեռևս անցյալ տարի տրամադրել էր ԱՄՆ-ն։ ՆԱՏՕ-ի մյուս անդամները կարծես պատրաստ են գնալ նույն ճանապարհով։ Մայիսին «Յոթի խմբի» գագաթնաժողովի շրջանակում տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատրաստակամություն է հայտնել Ուկրաինային ժամանակակից սպառազինությամբ ապահովել նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո: Իսկ Ֆրանսիայի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է հրապարակել երաշխիքների մասին։
Ռասմուսենի կարծիքով՝ կարևոր է, որ բոլոր հավաստիացումները գրավոր ձև ստանան և Կիևին փոխանցվեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Բայց նա զգուշացրել է՝ դա բավարար չէ, Ուկրաինայի ապագան դեռ պետք է քննարկվի:
«Ես զրուցել եմ Արևելյան Եվրոպայի մի քանի առաջնորդների հետ։ Նրանք հստակ ճանապարհային քարտեզ են ուզում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,-նշել է Ռասմուսենը։
Նույնիսկ եթե Վիլնյուսում չհաջողվի պաշտոնական առաջարկ անել, կարելի է գոնե դա խոստանալ հաջորդ տարվա համար (երբ գագաթաժողովը կկայանա Վաշինգտոնում)։ Նախկին գլխավոր քարտուղարը հստակեցրել է, որ Կիևին պարզեցված ընթացակարգ է պետք, ինչպես Շվեդիայի և Ֆինլանդիայի համար էր։ Սկանդինավներին ազատեցին միջանկյալ փուլերից, ինչպիսին է, օրինակ, «անհատական ծրագրի» մշակումը: «Դրանից պակասը ուկրաինացիներին շատ կհիասթափեցնի»,-ընդգծել է դանիացի քաղաքական գործիչը:

Ուղիղ բախում

ՌԻԱ Նովոստիի հարցմանը մասնակցած փորձագետները համակարծիք են, որ նախկին գլխավոր քարտուղարի՝ Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելու մասին հայտարարությունները տագնապալի ազդանշան են Ռուսաստանի համար:
«Ռասմուսենի հնչեցրած հեռանկարը նշանակում է ուղիղ հակամարտություն ՆԱՏՕ-ի հետ,-ասում է ռազմաքաղաքական վերլուծության բյուրոյի փորձագետ Պավել Կալմիկովը,-նա շատ լավ հասկանում է, թե ինչ արձագանք կառաջացնեն իր խոսքերը։ Սա հերթական սադրանքն է։ Նպատակը հող շոշափելն է: Մենք տեսել ենք, թե ինչպես են մանր քայլերն ավելի ու ավելի լրջանում՝ ռացիաների և զրահաբաճկոնների մատակարարումից մինչև տանկեր և ինքնաթիռներ»:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային էկնոմոիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Վլադիմիր Օլենչենկոն այլ հանգամանքներ էլ է մատնանշում:
Ինչ է խնդրել Զելենսկին Ուկրաինայի ԶՈւ-ի «հակահարձակման» համար
«Ակնհայտ է, որ Ռասմուսենը վերաբարձրաձայնում է Միացյալ Նահանգների տեսակետը,-ասում է փորձագետը,-Վաշինգտոնը բոլորից շատ է շահագրգռված ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի մերձեցման և հետևաբար ռազմական գործողությունների ժամանակ անվտանգության ինչ-որ երաշխիքներ տրամադրելու հարցում։ Սա է ամերիկացիների ռազմավարությունը։ Նրանք փորձում են համախմբել արևմտյան դաշնակիցներին»։
Տրամաբանությունը պարզ է՝ եթե եվրոպացիները Ռուսաստանի հետ լայնամասշտաբ հակամարտություն չեն ցանկանում, ավելի լավ է հիմա օգնություն տրամադրել Կիևին։
Ինչ վերաբերում է Լեհաստանին և մերձբալթյան երկրներին, Օլենչենկոն վստահ է, որ դրանք ամերիկյան ազդեցության գործիքներն են։ Եվ եթե խոսք է բացվում զորքեր մտցնելու մասին, նշանակում է, որ անհրաժեշտության դեպքում նրանք համապատասխան հրահանգ կստանան։
«Մոսկվայի համար դա անընդունելի է։ Կարծում եմ՝ Արևմուտքի համար՝ նույնպես։ Սա ոչ այլ ինչ է, քան գործնական քայլ դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,-վստահ է քաղաքագետը։
Նա հավելեց, որ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները համաշխարհային քաղաքականության սուբյեկտներ չեն, Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են նրանց որպես սպառման ռեսուրս օգտագործել, ինչպես հիմա տեղի է ունենում Ուկրաինայի հետ։ Եթե դա տեղի ունենա, լրջորեն կառաջանա նաև միջուկային զենքի կիրառման հարցը։
Լրահոս
0