ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ Կոպիրկին

© Sputnik / Aram NersesyanՀայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2023
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ-ում ՌԴ դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին, այդ թվում ՝ սահմանային վերահսկողության հարցում։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում, «Իրավունք» թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանը հավատարիմ է իր պարտավորություններին, այն փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև 1990-ականներին։
«ՌԴ սահմանապահները կատարում են իրենց գործառույթը, նրանք ներկա են նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում, զբաղվում են իրավիճակի մոնիթորինգով։ Այսինքն ՝ Ռուսաստանը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին։ Այստեղ մեր դիրքորոշումը չի փոխվել», - ասել է Կոպիրկինը։
Նշենք, որ ՌԴ սահմանապահները 2020 թվականի դեկտեմբերից տեղակայված են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Ճակատեն հատվածում։
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներին այլընտրանք այժմ չկա․ Կոպիրկին
Լրահոս
0