Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռներ արտադրող գործարանում. տեսանյութ

© Pixabay / schweinalpԱնկարա
Անկարա - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքի վայր են մեկնել հրշեջ բրիգադը և շտապ օգնությունը:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում պայթյուն է որոտացել հրթիռների արտադրության գործարանում։ Նախնական տվյալներով` փլատակներում 5 մարդ է մնացել: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքը:
«Անկարայի Էլմադաղ շրջանում, ըստ ստացված տեղեկատվության, պայթյուն է տեղի ունեցել հրթիռների և պայթուցիկ նյութերի գործարանում», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել հրշեջ բրիգադը և շտապ օգնությունը:
Թուրքիայում պայթյուն է որոտացել գազամուղ խողովակաշարում
Լրահոս
0