https://armeniasputnik.am/20230610/teghum-dvopum-enq-bajc-lavatesutjun-ka-nakharary-eatm-um-gazi-miasnakan-shukaji-masin-60895999.html
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին
Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները: 10.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-10T09:55+0400
2023-06-10T09:55+0400
2023-06-14T16:23+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
գազ
գին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1255/73/12557366_0:84:1600:984_1920x0_80_0_0_b07f9f3d768d08a2811527c4ff7a4937.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները դեռ չեն կարող խոսել գազի միասնական շուկայի ստեղծման հարցում լուրջ արդյունքների մասին, բայց աշխատանքներն ընթանում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արզիբեկ Կոժոշևը։Այս ուղղությամբ կան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս համաձայնեցված չեն, առաջին հերթին դա սակագնի ձևավորման հարցն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այժմ առանձին-առանձին աշխատում է եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի հետ։««Հնգյակի» յուրաքանչյուր երկիրն իր շահերն ունի։ Գազի միասնական շուկա ստեղծելու համար կոնսենսուս է պետք։ Մենք այդ առումով մի քիչ տեղում դոփում ենք։ Բայց գործընթացը չի ավարտվում», - ավելացրեց Կոժոշևը։ԵՏՀ գործառույթն այս իրավիճակում քննարկումների հարթակ կազմակերպելն է։ Հետագայում արդեն պետք է հենց ԵԱՏՄ պետությունները պայմանավորվեն։Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները, երրորդ պետություններից և երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման ժամանակ միության երկրների փոխգործակցության կարգը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերին հասանելիության ապահովման սկզբունքները, միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները։Պարենի հարցում ինքնաբավ ենք`3-րդ երկրից ներկրում ենք այն, ինչը մեզ մոտ չի աճում․ Միշուստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1255/73/12557366_89:0:1512:1067_1920x0_80_0_0_df67375475055e340947509c7e992c5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գազ, գին
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, գազ, գին
Տեղում դոփում ենք, բայց լավատեսություն կա. նախարարը՝ ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին
09:55 10.06.2023 (Թարմացված է: 16:23 14.06.2023) Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները:
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրները դեռ չեն կարող խոսել գազի միասնական շուկայի ստեղծման հարցում լուրջ արդյունքների մասին, բայց աշխատանքներն ընթանում են։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արզիբեկ Կոժոշևը։
«Ցավոք, մենք դեռ պարծենալու բան չունենք։ Բայց ընդհանուր առմամբ, ինչպես հայտնի է, ատոմակայանի զարգացման ռազմավարությանը համապատասխան, մինչև 2025 թվականի հունվարի 1-ը պետք է ունենանք միասնական էներգետիկ շուկա, այդ թվում՝ գազի շուկա։ Այժմ աշխատանքներ են տարվում օրենսդրական բազայի ձևավորման ուղղությամբ», - ասել է Կոժոշևը։
Այս ուղղությամբ կան մի շարք հարցեր, որոնք մինչ օրս համաձայնեցված չեն, առաջին հերթին դա սակագնի ձևավորման հարցն է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այժմ առանձին-առանձին աշխատում է եվրասիական «հնգյակի» յուրաքանչյուր երկրի հետ։
««Հնգյակի» յուրաքանչյուր երկիրն իր շահերն ունի։ Գազի միասնական շուկա ստեղծելու համար կոնսենսուս է պետք։ Մենք այդ առումով մի քիչ տեղում դոփում ենք։ Բայց գործընթացը չի ավարտվում», - ավելացրեց Կոժոշևը։
ԵՏՀ գործառույթն այս իրավիճակում քննարկումների հարթակ կազմակերպելն է։ Հետագայում արդեն պետք է հենց ԵԱՏՄ պետությունները պայմանավորվեն։
Գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը պետք է ներառի գազի ընդհանուր շուկայի գործունեության և կարգավորման սկզբունքները, երրորդ պետություններից և երրորդ պետություններ գազի փոխադրման և մատակարարման ժամանակ միության երկրների փոխգործակցության կարգը, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերին հասանելիության ապահովման սկզբունքները, միության գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագնային քաղաքականության ձևավորման սկզբունքները։