World Challenge Cup․ Հայաստանը երկու մեդալ ունի՝ ոսկե և արծաթե

© Photo : Gymnastics Federation of ArmeniaԳագիկ Խաչիկյանը և Արթուր Դավթյանը
Գագիկ Խաչիկյանը և Արթուր Դավթյանը - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գագիկ Խաչիկյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով ոսկե մեդալը, իսկ Արթուր Դավթյանը նվաճել է արծաթե մեդալ։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի մարմնամարզիկներն առաջին մեդալները նվաճեցին։ Տեղեկությունը հրապարակվել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում։
Հայաստանի հավաքականի անդամ Գագիկ Խաչիկյանը ոսկե մեդալ է նվաճել Նժույգ թափերի եզրափակիչում՝ վաստակելով 14, 766 միավոր։
Մյուս մարզիկը՝ Արթուր Դավթյանը, զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը` վերցնելով արծաթե մեդալ։
Մրցանակաբաշխության տեսանյութը` ԱՅՍՏԵՂ։
Լրահոս
0