00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մանչեսթեր Սիթին» դարձավ Չեմպիոնների լիգայի չեմպիոն

© AP Photo / Francisco Seco«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները տոնում են հաղթանակը - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Բաժանորդագրվել
ՈւԵՖԱ-ի ՉԼ–ի եզրափակիչում ֆավորիտ էր համարվում մի թիմ, որն իր պատմության մեջ մինչ օրս հաղթանակ չուներ ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում` «Մանչեսթեր Սիթին», իսկ ահա «Ինտերը» երեք անգամ նվաճել էր պատվավոր գավաթը, ճիշտ է` վերջին անգամ` 2010 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի– Sputnik, Խաչիկ Չախոյան. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Ռոդրիի խփած միակ գնդակը 1։0 հաշվով ապահովեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը «Ինտերի» նկատմամբ։
Անսովոր ոչինչ չկար, որ եզրափակիչի առաջին խաղակեսում որոշակի առավելություն ուներ այս խաղում ֆավորիտ համարվող անգլիական թիմը։ Ճիշտ է, մինչև ընդմիջում «ներաձուրիները» արժանի պայքար մղեցին և հիմնականում կարողացան հավասար ընթանալ մրցակցի հետ, բայց առնվազն երկու դեպքերում իտալական թիմին լրջորեն ժպտաց սպորտային բախտը։
Նախ Բեռնարդու Սիլվան կարող էր բացել հաշիվը, հետո էլ շատ լավ հնարավորություն ունեցավ Էրլինգ Հոլանդը։
© AP Photo / Manu FernandezԴրվագ «Մանչեսթեր Սիթի»–«Ինտեր» հանդիպումից
Марчело Брозович из миланского Интера в борьбе за мяч с Родриго из Манчестер Сити во время финального футбольного матча Лиги чемпионов между Манчестер Сити и Интером на Олимпийском стадионе имени Ататюрка (10 июня 2023). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Դրվագ «Մանչեսթեր Սիթի»–«Ինտեր» հանդիպումից
Առաջին խաղակեսի հիշարժան պահերից էր նաև «քաղաքաբնակների» կազմում Քևին դե Բրույնեի փոփոխությունը։ Խոսեպ (Պեպ) Գվարդիոլայի թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածքի պատճառով ստիպված էր հեռանալ խաղադաշտից, ու նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Ֆիլ Ֆոդենը։
«Մանչեսթեր Սիթին» իր խաղը փոխելու, մրցակցի դարպասի վրա ճնշումը մեծացնելու բազմաթիվ տարբերակներ ունի, և դա ապացուցվել է շատ խաղերում։ Բայց Քևինը, անկասկած, շատ կարևոր խաղային օղակ է իր թիմի համար։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում խաղը էլ ավելի ակտիվացավ։ Նախ և առաջ թիմերն աչքի էին ընկնում խաղային կարգապահությամբ։
Հայտնի է «Ինտերի» կազմը ՉԼ–ի եզրափակիչում. Մխիթարյանը կլինի պահեստայինների նստարանին
Մրցող կողմերը հաղթանակի հասնելու համար ուժերը չէին խնայում, բայց, իհարկե, յուրաքանչյուրն ուներ հաղթողին որոշելու իր տարբերակը։ Մի խոսքով` տակտիկական անհավանական պայքար էր ծավալվել խաղադաշտում։
Բայց, անկախ ամեն ինչից, զգացվում էր, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները սկսում են ավելի բազմազան ու արագ գործել, ինչը լրացուցիչ խնդիրներ էր առաջացնում «Ինտերի» ֆուտբոլիստների հաար։
Եվ հանդիպման 68-րդ րոպեին, Բեռնարդու Սիլվայի փոխանցումից հետո, իտալական թիմի հենակետայինների դիրքը պաշտպանվելիս չհասցրեց փակել այն հարվածը, որով Ռոդրին առաջ մղեց «Մանչեսթեր Սիթիին»։
Իտալական թիմը անմիջապես կարող էր խփել պատասխան գնդակը, բայց Ֆեդերիկո Դիմարկոյի գլխով առաջին հարվածը հետ մղվեց դարպասի հորիզոնական ձողից, իսկ երկրորդ հարվածը հանդիպեց Ռոմելու Լուկակուին։
Լուկակուն կարող էր իր թիմին փրկել հանդիպման հիմնական ժամանակի նախավերջին րոպեին, բայց բելգիացու գլխով հարվածից հետո անգլիական թիմին փրկեց դարպասապահ Էդերսոնը։
Ինձ լավ եմ զգում, անում եմ հնարավոր ամեն ինչ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին. Մխիթարյան
Գոլը, բնականաբար, փոխեց խաղի ամբողջ հոգեբանությունը։ Գոլը նոր լարվածություն հաղորդեց խաղի ընթացքին. «Ինտերը» պետք է ակտիվանար առջևի գծում։
Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակիչին հարցականի տակ էր երկար ժամանակ, ճիշտ է` հայ ֆուտբոլիստը արագ ապաքինվեց վնասվածքից հետո, բայց «Ինտերի» մեկնարկային կազմում տեղ չունեցավ` խաղը սկսելով պահեստայինների նստարանին։ Հանդիպման 84-րդ րոպեին հայ կիսապաշտպանը պատմական հերթական արդյունքին հասավ։ Փոխարինման դուրս գալով խաղադաշտ` Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, որը հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոների լիգայի գավաթը։ Վերջին անգամ Եվրոպական մրցասպարեզում «քաղաքաբնակները» հաջողության էին հասել 53 տարի առաջ, երբ դարձան Գավաթակիրների գավաթակիր։
Իսկ Եվրոպայի ակումբային չեմպիոնի տիտղոսը նվաճելուն «Մանչեսթեր Սիթին» գնում էր վերջին առնվազն 5 տարիների ընթացքում, և հիմա արժանի է այդ կոչմանը։
2022/23 մրցաշրջանը Պեպ Գվարդիոլայի թիմն ավարտեց երեք տիտղոս նվաճելով՝ Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր, Չեմպիոնների լիգայի չեմպիոն։
© AP Photo / Francisco Seco«Մանչեսթեր Սիթին»` Չեմպիոնների լիգայի չեմպիոն դառնալուց հետո
Команда Манчестер Сити с кубком после победы в финальном футбольном матче Лиги чемпионов между Манчестер Сити и Интером на Олимпийском стадионе имени Ататюрка (10 июня 2023). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
«Մանչեսթեր Սիթին»` Չեմպիոնների լիգայի չեմպիոն դառնալուց հետո
Լրահոս
0