00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս նյութը դանդաղեցնո՞ւմ է ծերացումը. հրապարակվել են փորձարկման առաջին արդյունքները

© Photo : press office of the Service for Protection of Historical Environment and Historical-cultural Museum-reservesՓորձարկում
Փորձարկում - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Փորձարկում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Տաուրինի լրացուցիչ չափաբաժին ստացող մկների կյանքի տևողությունը երկարում էր 10-12%–ով, ամրացնում է ոսկրային հյուսվածքը։ Սակայն ինչպիսին կլինի վերջնական արդյունքը մարդկանց համար, դեռ պարզ չէ, և տաուրինը շահարկել որպես «երիտասարդության աղբյուր» գիտնականները չեն ցանկանում։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Տաուրին կոչվող նյութը կարող է երկարացնել կենդանիների կյանքը։ Արդյո՞ք այն նման ազդեցություն է թողնում մարդու վրա, դեռ հայտնի չէ։ Այս մասին նշում են ամերիկացի կենսաբանները, որոնց փորձարկումների արդյունքները վերջերս հրապարակվել են Science գիտական ամսագրում։ Հրապարակումից հատվածներ է ներկայացրել Science News պարբերականը։
Տաուրինը պայմանականորեն դասում են ամինաթթուների շարքին` այն «խորհանարդիկների», որոնցով կազմվում են մեր օրգանիզմի սպիտակուցները։ Այն դպրոցից հայտնի 20 ամինաթթուների դասական ցանկին չի պատկանում, սակայն համանման գործառույթներ է կատարում, այդ իսկ պատճառով այն ներառում են մանկական սննդի, ինչպես նաև էներգետիկների բաղադրության մեջ։ Այնուամենայնիվ, դեռ միանշանակ պարզ չէ, թե որքանով է օգտակար (և օգտակա՞ր են արդյոք) դրա մեծ չափաբաժինը։
11 տարվա ուսումնասիրության արդյունքում Կոլումբիայի համալսարանի մոլեկուլյար կենսաբան Վիջայ Յադավի ղեկավարած գիտական խումբը պարզել է, որ տաուրինի շատ օգտագործումը երկարացրել է մկների կյանքը միջինում 10-12%–ով (միջինում 29-33 ամիս)։ Բացի այդ, մկների մոտ դրանից ամրանում է ոսկրային հյուսվածքը և բարելավվում շարժումների կոորդինացիան։ Ոսկորների ամրացում էր դիտվում նաև ռեզուս մակակաների մոտ։
Այնուհետև, ուսումնասիրելով շուրջ 12 հազար մարդու բժշկական քարտերը, Յադավն ու իր գործընկերները պարզել են, որ շաքարային դիաբետով և ճարպակալում ունեցող մարդկանց արյան մեջ տաուրինի ցածր մակարդակ է դիտվում։ Ճիշտ է, դեռ չի պարզվել` արդյոք սրանք միմյանց հետ կապված են, թե դա զուտ զուգադիպություն է։ Մեկ այլ փորձարկում ցույց է տվել, որ ինտենսիվ ֆիզիկական վարժություններից հետո փորձարկվողների արյան մեջ տաուրինի մակարդակը բարձրանում է։ Ենթադրվում է, որ ֆիզիկական ակտիվությունն ամրացնում է առողջությունը, սակայն տաուրինի, թե այլ նյութերի հաշվին, դեռ հասկանալի չէ։
Փիթսբուրգի համալսարանից Յադավայի գործընկեր Թորեն Ֆինկելը (որն ուսումնասիրությանը չի մասնակցել) նշում է, որ այսպես թե այնպես, ծերացումը համալիր գործընթաց է, այդ իսկ պատճառով «երիտասարդության աղբյուր» գոյություն չունի։ Ավելի շուտ, գոյություն ունի այսպես կոչված փոխաբերական գետ, որը ձևավորվում է բազմաթիվ վտակներից։
Նշենք, որ տուրինը ինչպես նշված է վերևում, չի ներառվել դասական 20 ամինաթթուների կազմում, քանի որ սպիտակուցների բաղադրության մեջ չի մտնում։ Դրա գործառույթները նաև օրգանիզմում դեռ չեն ուսումնասիրվել, բայց գուցե, այն պատասխանատու է ուղեղի և տեսողության ակտիվության, ինչպես նաև մարսողության համար։
Լրահոս
0