Հյուստոնում հրաձգության հետևանքով վեց մարդ է վիրավորվել

© Sputnik / Филипп Кравцов / Անցնել մեդիապահոցԱՄՆ ոստիկանություն
ԱՄՆ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
ԱՄՆ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։ Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ամերիկյան Հյուստոն քաղաքի (Տեխաս նահանգ) գիշերային ակումբի կայանատեղիում հրաձգության հետևանքով վեց մարդ վիրավորվել է, մեկ տղամարդու վիճակը ծանր է, հայտնել է տեղի ոստիկանությունը Twitter-ում։
Ոստիկանության պետ Թրոյ Ֆինների խոսքով՝ հունիսի 11-ին տեղական ժամանակով ժամը 02:11-ին (Երևանի ժամանակով ժամը 11:14-ին) ոստիկանություն ահազանգ է ստացվել «Տաբու» գիշերային ակումբում հրաձգության մասին։ Ինչպես նշվում է, ինչ-որ մեկը կրակ է բացել ավտոկայանատեղիում։
«Մենք ունենք վեց տուժած, նրանցից մեկի վիճակը ծանր է»,- ասել է Ֆինները։
Ոստիկանության տվյալներով՝ տուժածը, որը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց, մնացածների կյանքին վտանգ չի սպառնում։
Կրակողը դեռ ձերբակալված չէ, կատարվում է հետաքննություն։
Լրահոս
0