Կոտայքում բախվել են Porsche Cayenne-ը և Volkswagen-ը․ վերջինը շրջվել է, կա վիրավոր

© Sputnik / Aram NersesyanՀՀ ոստիկանություն
ՀՀ ոստիկանություն - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքենաների վարորդերը Կոտայքի մարզի բնակիչներ են, երկուսն էլ 29 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի տանող հատվածում բախվել են Porsche Cayenne-ը և Volkswagen-ը, վերջինը գլխիվայր շրջվել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 11-ին, ժամը 15։10-ի սահմաններում։
«Պարզվել է, որ բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Մկրտչյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 29-ամյա Սուրեն Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ Volkswagen-ի վարորդը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով՝ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
0