00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թմրամիջոցներին վերաբերող օրենքները փոխվել են, բայց ոչ միշտ դեպի լավը

© Sputnik / Aram NersesyanՆելլի Կիրակոսյան
Նելլի Կիրակոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2023
Նելլի Կիրակոսյան
Բաժանորդագրվել
Եթե անգամ ոստիկանը վստահ է՝ անձը թմրամիջոց է օգտագործել, առանց վերջինիս համաձայնության նրանից նմուշ ստանալ և փորձաքննություն իրականացնել հնարավոր չէ։ Շատերը հրաժարվում են նմուշ հանձնել, ուստի ստացված թվերն իրական վիճակագրական պատկերը չեն արտացոլում։
Թմրամիջոցի օգտագործման փաստն ապացուցելի է միայն լաբորատոր փորձաքննությամբ։ Sputnik Արմենիան զրուցել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի Քիմիական փորձաքննությունների բաժանմունքի պետ Նելլի Կիրակոսյանի հետ` պարզելու համար ոչ միայն ինչպես են ստուգում` անձը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ, այլև ալկոհոլի օգտագործման թույլատրելի ու մահացու քանակների, նաև աշխատանքի որոշ հետաքրքիր, զավեշտալի մանրամասների մասին։
Տարիներ առաջ մի տղամարդ իր նախաձեռնությամբ դիմել էր փորձաքննության, որ հարսնացուի հարազատներին ապացուցի` թմրամիջոց չի օգտագործում։ Նշանադրությունից առաջ դրված պահանջ էր։ Բանն այն է, որ մեկ այլ` մասնավոր լաբորատորիայում նրա արյան փորձաքննությամբ հաստատվել էր մարիխուանայի օգտագործումը, Փորձաքննությունների ազգային բյուրոյում կատարված հետազոտությամբ հիմնավորվել էր նաև կոկաինի առկայությունը (Հայաստանում կիրառվող մեթոդներով արյունը հետազոտելու դեպքում օգտագործելուց 2-3 օր հետո փորձաքննությունը կոկաին չի հայտնաբերի)։ Ի՞նչ եղավ դրանից հետո` հարսանիքը չեղարկվեց, թե ոչ` Նելլի Կիրակոսյանը չգիտի, բայց զավեշտալի այս պատմությունը երբեք չի մոռանա։
Բյուրոյում է արդեն երկար տարիներ, կենսաբանական նմուշները հետազոտում են ոչ միայն ալկոհոլի կամ թմրամիջոցի առկայությունը և տեսակը պարզելու, այլև ալկոհոլի դեպքում` նաև քանակն իմանալու համար։ Համագործակցում են վարույթն իրականացնող մարմինների հետ, հաճախ հենց այս մեկ հետազոտությունը կարող է ինչ–որ առումով ճակատագրական դառնալ անձի համար` օրինակ, բացահայտելով, որքանով սթափ է եղել անձը հանցանք կամ զանցանք կատարելիս։
«Սա շատ էական է։ Թմրամիջոցների դեպքում չի պահանջվում քանակական գնահատական, որովհետև զուտ անձի կողմից օգտագործման հաստատման փաստն արդեն բավարար է իրավապահների կողմից նրա արարքին իրավական գնահատական տալու համար։ Արյան մեջ ալկոհոլի քանակն ուղիղ համեմատական է անձի հոգեֆիզիոլոգիական վիճակի դրսևորման հետ։ Այն անհրաժեշտ է հատկապես անձի՝ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարցերի պարզման համատեքստում»,– բացատրում է տիկին Նելլին։

Օրենքները փոխվում են, բայց ոչ միշտ դեպի լավը

Երկար տարիների փորձառությամբ մասնագետն ասում է` օրենքները փոխվել են, ու ոչ բոլոր դեպքերում են փոփոխությունները դրական եղել։ Օրինակ` 2019 թվականից տրանսպորտային միջոց վարելու համար թույլատրելի ալկոհոլի քանակը կրճատվել է։ Եթե նախկինում արյան մեջ ալկոհոլի թույլատրելի քանակը (որի դեպքում անձը ենթակա չէ վարչական պատասխանատվության) մինչև 0,4 պրոմիլե (գրամ-լիտր) էր, արտաշնչած օդում` մինչև 0,2 պրոմիլե, հիմա իրավիճակն այլ է։
«Ներկայումս սահմանված է արյան մեջ մինչև 0,2 պրոմիլե, իսկ արտաշնչած օդում` մինչև 0,1 պրոմիլե։ Սա այն դեպքում, երբ աշխարհի փորձն այլ է` մինչև 0,3 պրոմիլեն համարվում է ալկոհոլի թույլատրելի ազդեցություն , 0,3-0,5 պրոմիլեն` աննշան հարբածություն, 0,5-1,5-ը՝ թեթև հարբածություն, 1,5-2,5-ը` միջին աստիճան, իսկ 2,5- 4 և բարձր պրոմիլեի դեպքում՝ ալկոհոլային ծանր հարբածություն, դրանից հետո արդեն, երբ 4, 5 կամ ավելի բարձր է լինում, բերում է ալկոհոլային ինտոքսիկացիայի զարգացման, անգամ հանգեցնելով մահվան»,– նշում է տիկին Նելլին։
Ալկոհոլի՝ մահացու քանակի մասին խոսելիս մի զավեշտալի պատմություն է հիշում՝ արյան նմուշում 25 պրոմիլե էին հայտնաբերել, մինչդեռ 5 պրոմիլեից բարձրի դեպքում արդեն հավանական չէր, որ անձը ողջ մնար։ Հետո պարզվել էր՝ նմուշառում անելիս բուժքույրը ձեռքը առատորեն սպիրտով էր մշակել։

Հնարավոր է՝ ալկոհոլի քանակը ճիշտ հաշվարկել ու չտուգանվել

Անգամ ընկերոջ հետ մեկ բաժակ գարեջուր խմելուց հետո արդեն արտաշնչած օդում ալկոհոլի քանակը կարող է թույլատրելիից բարձր լինել։ Իրականում հնարավոր է հաշվարկել, թե ալկոհոլ օգտագործելուց ինչքան ժամ հետո կարելի է ղեկին նստել։ Հաշվարկը հեշտ չէ, քանի որ այն կախված է մի շարք գործոններից, մասնավորապես՝ ալկոհոլ օգտագործած անձի սեռից, տարիքից, օրգանիզմի սովորույթներից, մարմնի քաշից, ալկոհոլ օգտագործելիս նաև ընդունած սննդի տեսակներից և քանակից, ալկոհոլային խմիչքի թնդությունից, օրգանիզմ ներմուծման արագությունից և այլն։
«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ժամ օրգանիզմից չեզոքացվում և արտամղվում է միջինում 0,1-0,15 պրոմիլե էթիլ սպիրտ, կնոջ մոտ ավելի դանդաղ է պրոցեսը»,- բացատրում է տիկին Նելլին։
Ասում է՝ իրականում մեծ քանակի հեղուկների օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը կամ քնի ռեժիմը ևս նպաստում են օրգանիզմում ալկոհոլի քայքայման ավելի արագ իրականացմանը, քանի որ ալկոհոլը օրգանիզմից դուրս է բերվում ինչպես արտաշնչած օդի, այնպես էլ քրտինքի միջոցով։ Այս գործոնները հաշվի առնելով՝ դեպքից հետո ալկոհոլի քանակի պարզման համար նմուշառումը պետք է իրականացվի հնարավորինս շուտ՝ միջադեպի պահին ալկոհոլային հարբածության առկայությունը և դրա աստիճանը հստակ պարզելու համար։

Մազը նման է տեսաժապավենի

Կենսաբանական միակ օբյեկտը, որը ամիսների կտրվածքով ցույց է տալիս թմրամիջոցի օգտագործման վաղեմությունը, մազն է։ Տիկին Նելլին պատկերավոր կերպով ասում է՝ գլխի մազն այդ առումով նման է տեսաժապավենի։
«Գլխի մաշկի մազարմատի հատվածից հաշվարկված 1սմ–ը ցույց է տալիս օգտագործման 1 ամսվա վաղեմություն, երկրորդ հատվածը` երկու ամիս առաջվա օգտագործածը և այսպես շարունակ, քանի որ ընդունված է, որ միջինում, յուրաքանչյուր ամիս, մարդու մազն աճում է շուրջ մեկ սմ-ով՝ իր միջուկում ներառելով օգտագործած թմրամիջոցի մետաբոլիտը (նյութափոխանակության արգասիքը)։ Այդպես թմրամիջոց օգտագործելու հանգամանքն է բացահայտվում»,- ասում է տիկին Նելլին։

Նենգ ու դավադիր կանեփը, օրենսդրական մեղմացումները

Լավ կամ վատ թմրամիջոցներ գոյություն չունեն, բոլորն էլ օրգանիզմի վրա թողնում են բացասական ազդեցություն։ Որպես ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետ՝ դեմ է մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման քարոզչությանը։
«Մարիխուանան ընդունված է համարել նենգ ու դավադիր թմրամիջոց։ Թվում է, թե անվնաս է՝ հանգստացնում, թուլացնում է, բայց երկարատև օգտագործումը կարող է բերել հոգեկան խանգարումների, անգամ շիզոֆրենիայի զարգացման»,- նշում է նա։
Վստահ է՝ առանց բժշկական ցուցումների թմրամիջոցների օգտագործումը Հայաստանի նման երկրում օրինականացնել չի կարելի։ Մեր երկրում սոցիալական խնդիրները, դեպրեսիաները, հոգսերը շատ են, ուստի օգտագործելն ու կախվածության մեջ ընկնելը կործանարար կարող է լինել մարդու համար։
© Sputnik / Aram NersesyanՄարիխուանա
Сотрудница отдела материаловедческих экспертиз Национального бюро экспертиз показывает марихуану - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2023
Մարիխուանա
2018թ․ կառավարության 707 N որոշմամբ անձի մոտ հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցի արգելված չափաքանակը, այսինքն քրեական պատասխանատվության ենթակա քանակի շեմը հինգ անգամ ավելացվել է (նախկին մինչև 0,5 գրամից ավելի հաստատուն չոր քաշը դարձել է 2,5-ից ավելի)։ Փորձագետի համար օրենսդրական այս փոփոխությունը նույնպես ընդունելի չէ։
Կարճ ասած, ոլորտում խնդիրները բազմազան են, ու դրանք լուծելու համար մեկ մարմնի աշխատանքը բավարար չէ։ Պետք է ակտիվ համագործակցության իրավասու մարմինների հետ ու միջև՝ հաշվի առնելով թե մեր երկրում առկա իրավիճակը, և թե միջազգային փորձը։
Լրահոս
0