https://armeniasputnik.am/20230612/dilijan-hamajnqi-nakhkin-ghekavari-nkatmamb-hanrajin-qreakan-hetapndum-e-harucvel-61003426.html
Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Ըստ դատախազության` Արմեն Սանթրոսյանը պետական սեփականություն հանդիսացող հողը աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարել է մեկ այլ պաշտոնյայի։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T14:04+0400
2023-06-12T14:04+0400
2023-06-12T14:11+0400
հայաստան
դիլիջան
հհ դատախազություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43588932_0:108:1600:1008_1920x0_80_0_0_d76b8d8495efa8142eea4a827bedc007.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnk. Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա․Ս․-ն, 2005 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։Ավելին` 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված:Այնուհետև Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը:Ա.Ս–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:Հին Թաղերում զինվորները զոհվել և գերի են ընկել ԶՈւ պաշտոնյաների անփութության պատճառով
դիլիջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/10/43588932_0:0:1600:1200_1920x0_80_0_0_4488ae8da69d832f074d267479903961.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դիլիջան, հհ դատախազություն
հայաստան, դիլիջան, հհ դատախազություն
Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
14:04 12.06.2023 (Թարմացված է: 14:11 12.06.2023) Ըստ դատախազության` Արմեն Սանթրոսյանը պետական սեփականություն հանդիսացող հողը աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով օտարել է մեկ այլ պաշտոնյայի։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnk. Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ գլխավոր դատախազությունը։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա․Ս․-ն, 2005 թվականից մինչև 2021 թվականը զբաղեցնելով Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնը, կազմակերպել է քաղաքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, անտառային նպատակային նշանակության 0.1063 հա մակերեսով հողամասի օտարումը՝ այդ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Խ․Ա․-ին՝ աճուրդային կարգով և ուղղակի վաճառքով։
Պարզվել է նաև, որ Նա Դիլիջան քաղաքի Անդրանիկի 2-րդ նրբանցք 35 հասցեի հողամասի գրանցված սեփականատեր, Դիլիջան քաղաքի բնակիչ Վ․Ս․-ի հետ ունենալով ընկերական հարաբերություններ, տեղեկացված լինելով Վ․Ս․-ի կողմից վերոնշյալ հասցեում գտնվող, 0.3354 հա մակերեսով հողամասում առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել հողամասում ինքնակամ շինարարության կասեցումը։
Ավելին` 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված:
Այնուհետև Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը:
Ա.Ս–ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։
Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: