https://armeniasputnik.am/20230612/hrvomi-papy-namak-e-grel-zelenskun-61005165.html
Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկուն
Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկուն
Ուղերձը Ուկրաինայի նախագահին է փոխանցել կարդինալ Մատեո Զուպին։ 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T14:35+0400
2023-06-12T14:35+0400
2023-06-12T14:42+0400
հռոմի պապ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2198/73/21987318_0:0:1600:901_1920x0_80_0_0_7b844dc74be568bbee1c3c84e7462e02.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և երկրի բնակիչներին ցավակցություն հայտնել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով, նա խոստացել է ջանք գործադրել, որպեսզի «վերջ տրվի այդ տառապանքներին»։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է Հռոմի պապի` Ուկրաինայի կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Զուպին։Նա Ֆրանցիսկոս պապի ուղերձը փոխանցել է Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ։«Մենք պետք է նպաստենք աշխարհում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելուն, հասկանալ` ինչ է պետք դրան հասնելու համար։ Դրանում է Զելենսկուն ուղղված նամակի իմաստը, թե ինչպես կարող ենք օգնել և լինել տառապող ժողովրդի կողքին», – ասել է Զուպին։Նա հայտնել է նաև` ազդակներ կան, որոնք հույս են տալիս, որ շուտով հանդիպում կկայանա ՌԴ կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։«Մոսկվայի համար Դոնբասի երկու շրջանները Ռուսաստանի մասն են։ Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության համար։ Եվ ակնհայտ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են։ Մենք կարող ենք միայն ցանկանալ, որ այդ վեճը լուծվի ոչ զենքի օգնությամբ», – դիվանագիտական իր առաքելության իմաստը պարզաբանել է կարդինալը։Նշենք, որ Զուպին Ռուսաստան այցելելու համաձայնություն է ստացել Կրեմլից։ Դեռ հայտնի չէ` երբ կկայանա այցը, սակայն Վատիկանում կարծում են, որ այն ևս կարող է նպաստել Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպմանը։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2198/73/21987318_0:0:1422:1066_1920x0_80_0_0_77b9c884aa2acb37d832ec669d30a151.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հռոմի պապ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
հռոմի պապ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ռուսաստան
Հռոմի պապը նամակ է գրել Զելենսկուն
14:35 12.06.2023 (Թարմացված է: 14:42 12.06.2023) Ուղերձը Ուկրաինայի նախագահին է փոխանցել կարդինալ Մատեո Զուպին։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և երկրի բնակիչներին ցավակցություն հայտնել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով, նա խոստացել է ջանք գործադրել, որպեսզի «վերջ տրվի այդ տառապանքներին»։ Ինչպես տեղեկացնում է
ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել է Հռոմի պապի` Ուկրաինայի կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Զուպին։
Նա Ֆրանցիսկոս պապի ուղերձը փոխանցել է Կիև կատարած իր վերջին այցի ժամանակ։
«Մենք պետք է նպաստենք աշխարհում հնարավորինս արագ խաղաղություն հաստատելուն, հասկանալ` ինչ է պետք դրան հասնելու համար։ Դրանում է Զելենսկուն ուղղված նամակի իմաստը, թե ինչպես կարող ենք օգնել և լինել տառապող ժողովրդի կողքին», – ասել է Զուպին։
Նա հայտնել է նաև` ազդակներ կան, որոնք հույս են տալիս, որ շուտով հանդիպում կկայանա ՌԴ կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։
«Մոսկվայի համար Դոնբասի երկու շրջանները Ռուսաստանի մասն են։ Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության համար։ Եվ ակնհայտ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են։ Մենք կարող ենք միայն ցանկանալ, որ այդ վեճը լուծվի ոչ զենքի օգնությամբ», – դիվանագիտական իր առաքելության իմաստը պարզաբանել է կարդինալը։
Նշենք, որ Զուպին Ռուսաստան այցելելու համաձայնություն է ստացել Կրեմլից։ Դեռ հայտնի չէ` երբ կկայանա այցը, սակայն Վատիկանում կարծում են, որ այն ևս կարող է նպաստել Հռոմի պապի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպմանը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։