https://armeniasputnik.am/20230612/karmir-khachi-mikrvoavtvobusvov-buzharuner-en-teghapvokhvel-hajastan--60993264.html
Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան
Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան
Ադրբեջանական լրատվամիջոցները կադրերը տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը: 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T12:04+0400
2023-06-12T12:04+0400
2023-06-12T12:05+0400
հայաստան
կարմիր խաչ
արցախ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1a/60201836_0:0:1600:901_1920x0_80_0_0_3f6c277631f21b8b2b167e64f64ff3f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 բուժառու և նրանց ուղեկցողները։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։«Հունիսի 10-ին Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։19 բուժառուներ, որոնք պետպատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին, Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/1a/60201836_57:0:1536:1109_1920x0_80_0_0_5c5e535efbb4fdbf36a212f0caebd8b2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, կարմիր խաչ, արցախ
հայաստան, կարմիր խաչ, արցախ
Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան
12:04 12.06.2023 (Թարմացված է: 12:05 12.06.2023) Ադրբեջանական լրատվամիջոցները կադրերը տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 բուժառու և նրանց ուղեկցողները։ Տեղեկությունը հայտնում է
ԱՀ առողջապահության նախարարությունը։
«Հունիսի 10-ին Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։
19 բուժառուներ, որոնք պետպատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։
«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,– ընդգծում է գերատեսչությունը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին։ Մինչ այդ` 2022 թվականի փետրվարի 22-ին,
Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառեց` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ Այս որոշումը ոչ միայն չկիրառվեց, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։