https://armeniasputnik.am/20230612/mvoldvovan-ev-ukrainan-kamurj-kkarucen-dnestri-vra-61012690.html
Մոլդովան և Ուկրաինան կամուրջ կկառուցեն Դնեստրի վրա
Մոլդովան և Ուկրաինան կամուրջ կկառուցեն Դնեստրի վրա
Կամուրջը Կիևի ու Քիշնևի միջև տրանսպորտային միջանցքի առանցքային օղակը կդառնա, իսկ ուկրաինացի արտահանողները Ուկրաինայի կենտրոնական շրջաններից կարճ ճանապարհ... 12.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-12T16:35+0400
2023-06-12T16:35+0400
2023-06-12T16:36+0400
մոլդովա
ուկրաինա
կամուրջ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0c/61009603_0:164:3056:1883_1920x0_80_0_0_c1f0ea6f05b699513e8d8d9a0356ae09.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մոլդովան և Ուկրաինան երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դնեստրի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությանը։Ըստ գերատեսչության` համաձայնագիրը ստորագրվել է ի շարունակություն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2021 թվականին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ կամուրջը կդառնա Կիևի ու Քիշնևի միջև տրանսպորտային միջանցքի առանցքային օղակը, իսկ ուկրաինացի արտահանողները Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ամենակարճ ճանապարհը կունենա դեպի Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ:Ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 1,4 հազար մետր:Խերսոնի մարզում ջրի տակ է անցել Կորսունի կանանց մենաստանը
մոլդովա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0c/61009603_163:0:2894:2048_1920x0_80_0_0_d528d704a6d1e64449ebbdd4197c8c12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մոլդովա, ուկրաինա, կամուրջ
մոլդովա, ուկրաինա, կամուրջ
Մոլդովան և Ուկրաինան կամուրջ կկառուցեն Դնեստրի վրա
16:35 12.06.2023 (Թարմացված է: 16:36 12.06.2023) Կամուրջը Կիևի ու Քիշնևի միջև տրանսպորտային միջանցքի առանցքային օղակը կդառնա, իսկ ուկրաինացի արտահանողները Ուկրաինայի կենտրոնական շրջաններից կարճ ճանապարհ կունենան դեպի Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ:
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Մոլդովան և Ուկրաինան երկկողմ համաձայնագիր են ստորագրել Դնեստրի վրա կամուրջ կառուցելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է
ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությանը։
«Նոր կամուրջը կկառուցվի Ուկրաինա - Մոլդովա պետական սահմանին՝ Յամպոլ (Ուկրաինա) - Կոսեուցի (Մոլդովա) բնակավայրերի շրջանում։ Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի վերականգնման հարցերի փոխվարչապետ, համայնքների, տարածքների և ենթակառուցվածքների զարգացման նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Լիլիա Դաբիժան»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` համաձայնագիրը ստորագրվել է ի շարունակություն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել 2021 թվականին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ։ Նշվում է, որ կամուրջը կդառնա Կիևի ու Քիշնևի միջև տրանսպորտային միջանցքի առանցքային օղակը, իսկ ուկրաինացի արտահանողները Ուկրաինայի կենտրոնական շրջաններից ամենակարճ ճանապարհը կունենա դեպի Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ:
Ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ կամրջի ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 1,4 հազար մետր: