https://armeniasputnik.am/20230613/hhi-u-litvaji-vostikanutjunnery-kamrapnden-hamagvortsakcutjuny-pastatught-e-stvoragrvel-61051300.html
ՀՀ–ի ու Լիտվայի ոստիկանությունները կամրապնդեն համագործակցությունը. փաստաթուղթ է ստորագրվել
ՀՀ–ի ու Լիտվայի ոստիկանությունները կամրապնդեն համագործակցությունը. փաստաթուղթ է ստորագրվել
Ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների... 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T14:44+0400
2023-06-13T14:44+0400
2023-06-13T14:46+0400
հայաստան
ներքին գործերի նախարարություն (նգն)
լիտվա
վահե ղազարյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61050086_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4045f9d951eacb7623b30290b98f0d85.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ առընթեր ոստիկանության դեպարտամենտի համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։Ըստ հաղորդագրության` ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։Հանդիպման նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով ամրապնդելն ու զարգացնելը:«Սորոսականները» գրոհ են սկսել Վահե Ղազարյանի դեմ․ «Փաստ»Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:Հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ:Անդրադարձել են նաև կիբեռհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։Կողմերը մտահոգություն են հայտնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։Ղազարյանը նշել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը:Պարեկային ծառայությունը ոստիկանական համակարգում հեղափոխություն է արել. Ղազարյան
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61050086_45:0:1752:1280_1920x0_80_0_0_84603738dc0fa2d0aa414b8712fe0b98.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), լիտվա, վահե ղազարյան
հայաստան, ներքին գործերի նախարարություն (նգն), լիտվա, վահե ղազարյան
ՀՀ–ի ու Լիտվայի ոստիկանությունները կամրապնդեն համագործակցությունը. փաստաթուղթ է ստորագրվել
14:44 13.06.2023 (Թարմացված է: 14:46 13.06.2023) Ծրագրի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ՆԳՆ առընթեր ոստիկանության դեպարտամենտի համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 12-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում հանդիպում է ունեցել ներքին գործերի նախարարության ոստիկանության դեպարտամենտի գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի հետ։
Հանդիպման նպատակը եղել է Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի ոստիկանության համագործակցությունը մի շարք ուղղություններով ամրապնդելն ու զարգացնելը:
Ղազարյանը լիտվացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեփոխումների ընթացքը և արձանագրված արդյունքները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության և Լիտվայի ոստիկանության միջև համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձել են նաև կիբեռհանցավորության աճի միտումներին, հանցավորության այդ տեսակի տարբեր դրսևորումներին և դրանց դեմ պայքարի նոր ձևերին ու մեթոդներին։
Կողմերը մտահոգություն են հայտնել նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճի վերաբերյալ։
Ղազարյանը նշել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը մեծ աշխատանք է կատարում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ոլորտում, իսկ 2023 թվականը հայտարարված է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի տարի։
Հանդիպման արդյունքներով կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության և Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր ոստիկանության դեպարտամենտի միջև երկկողմ համագործակցության ամրապնդման մասին» 2023-2024 թվականների գործողությունների ծրագիր, որի շրջանակում մի շարք միջոցառումներ կիրականացվեն՝ ուղղված երկու երկրների ոստիկանական կառույցների միջև փոխգործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը: