https://armeniasputnik.am/20230613/hnaravvor-e-hhum-rusakan-dprvocner-bacven-hajchinakan-dprvoci-orinakvov-andreasjan-61060897.html
Հնարավոր է` ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ–չինական դպրոցի օրինակով. Անդրեասյան
Հնարավոր է` ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ–չինական դպրոցի օրինակով. Անդրեասյան
ԿԳՄՍ նախարարը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակում կարող են դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվել։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T16:59+0400
2023-06-13T16:59+0400
2023-06-13T17:14+0400
հայաստան
դպրոց
ժաննա անդրեասյան
ռուսաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61062352_0:167:1600:1067_1920x0_80_0_0_783c6ba6d0a475ebb1abe50b97e2bd8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները շարունակվում են, դրանք կարող են ստեղծվել հայ–չինական դպրոցի օրինակով, սակայն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Հայ–ռուսական գիտակրթական համաժողովի ընթացքում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու (նախկինում խոսվել է 4 դպրոց բացելու մասին) համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտեց, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է։Նա վստահեցրեց` իրենք ամեն կերպ ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ–ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովման հարցը։Հայաստանը ՌԴ-ին է ներկայացրել ռուսական դպրոցներ բացելու հնարավոր 2 պատկերացումներըԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև երկկողմ հուշագրեր են ստորագրվելու, որոնք հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հնարավորություն կստեղծեն։ Անդրեասյանը հույս հայտնեց, որ այս երկու օրվա ընթացքում կկարողանան նախանշել համագործակցության նոր ծրագրեր` դրանք կարող են լինել դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր, համատեղ այլ ծրագրեր։Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:Այս տարի` հունիսի 6-ին, ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան հայտարարել էր, որ իրենք մշակում են Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0d/61062352_0:0:1424:1067_1920x0_80_0_0_5b1ad43cd4edbea56747233633c55ff8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դպրոց, ժաննա անդրեասյան, ռուսաստան
հայաստան, դպրոց, ժաննա անդրեասյան, ռուսաստան
Հնարավոր է` ՀՀ–ում ռուսական դպրոցներ բացվեն հայ–չինական դպրոցի օրինակով. Անդրեասյան
16:59 13.06.2023 (Թարմացված է: 17:14 13.06.2023) ԿԳՄՍ նախարարը հույս հայտնեց, որ համագործակցության շրջանակում կարող են դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանում ռուսական դպրոցների բացման շուրջ քննարկումները շարունակվում են, դրանք կարող են ստեղծվել հայ–չինական դպրոցի օրինակով, սակայն ՀՀ օրենսդրության շրջանակում։ Հայ–ռուսական գիտակրթական համաժողովի ընթացքում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու (նախկինում խոսվել է
4 դպրոց բացելու մասին) համար ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին` նախարարը շեշտեց, որ հեռավար ձևաչափով արդեն մի քանի հանդիպում եղել է։
«Մենք հիմնականում 2 ուղղությամբ ենք հարցեր քննարկում։ Մեկն այն համագործակցությունն է, որ կարող ենք ունենալ մեր օրենսդրության շրջանակներում։ Արդեն խոսել եմ հայ–չինական դպրոցի մասին, որը մեր երկրում գործում է և նման համագործակցության շատ լավ օրինակ է։ Մենք հնարավոր ենք համարում նաև նմանատիպ համագործակցություն ՌԴ–ի հետ, կրկին մեր օրենսդրության շրջանակում»,– նշեց Անդրեասյանը։
Նա վստահեցրեց` իրենք ամեն կերպ ուշադրության կենտրոնում են պահում ՀՀ–ում գտնվող ՌԴ քաղաքացիների կրթական իրավունքի ապահովման հարցը։
ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև երկկողմ հուշագրեր են ստորագրվելու, որոնք հարաբերությունների հետագա զարգացման համար լավ հնարավորություն կստեղծեն։ Անդրեասյանը հույս հայտնեց, որ այս երկու օրվա ընթացքում կկարողանան նախանշել համագործակցության նոր ծրագրեր` դրանք կարող են լինել դասախոսների, ուսանողների փոխանակման ծրագրեր, համատեղ այլ ծրագրեր։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսերենով ուսուցում է իրականացվում 3 դպրոցում։ Երևանում ՌԴ ՊՆ թիվ 21 հիմնական դպրոցում ընդունելությունն իրականացվում է միայն ՌԴ զինծառայողների և դիվանագետների երեխաների համար, իսկ Գյումրու թիվ 19 ռուսական դպրոցում սովորում են ՌԴ զինծառայողների երեխաները, սակայն այդտեղ կրթություն ստանալու հնարավորություն ունի ՌԴ ցանկացած քաղաքացու երեխա։ Երրորդն Արտաշատի սահմանապահ զորամասի դպրոցն է։
Հայաստանի 63 դպրոցում իրականացվում է ռուսերենով խորացված ուսուցում, որից 33-ը` Երևանում, 30-ը՝ մարզերում:
Այս տարի` հունիսի 6-ին, ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան
հայտարարել էր, որ իրենք մշակում են Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան մի շարք երկրներում համատեղ դպրոցների ստեղծման հարցը։