https://armeniasputnik.am/20230613/relvokantnery-hh-bankerum-zgali-tsavali-avandner-en-pahum-kb-nakhagah-61067241.html
Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ
Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ
Ռուսաստանցի ռելոկանտները պատրաստվում են ավելի երկար ժամանակ մնալ Հայաստանում։ 13.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-13T17:27+0400
2023-06-13T17:27+0400
2023-06-13T17:28+0400
հայաստան
ռելոկանտ
ռուսաստան
մարտին գալստյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934356_0:48:1600:948_1920x0_80_0_0_9ecac3e5db4d5b0907f770c222eb639b.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում, բայց առավելապես ոչ թե ժամկետային, այլ ցպահանջ։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։Նա նշեց, որ հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների շրջանում աճել է նրանց թիվը, ովքեր ցանկանում են 6 ամսիս ավել մնալ Հայաստանում։«Ժամանած քաղաքացիների զգալի մասը չի ակնկալում ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ, ուստի նրանք ակնկալում են ավելի երկար մնալ ՀՀ–ում», - հայտարարեց Գալստյանը։ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲՆրա խոսքով` Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ: Տարեսկզբից այն աճել է մոտ 0,5 տոկոսով։Հնարավոր է` աճի դանդաղումը զուտ տեխնիկական պատճառ ունի (բանկերը կարող են ռելոկանտներին ոչ ռեզիդենտներից ռեզիդենտներ «տեղափոխել», քանի որ նրանք ստանում են համապատասխան կարգավիճակ)։ Գալստյանի խոսքով` այդ հարցը պետք է առանձին դիտարկել։Ինչո՞վ է առաջնորդվել ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնելիս. Գալստյանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/0f/27934356_62:0:1485:1067_1920x0_80_0_0_2cdbd0f803c68d73357a081c7188f015.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ռելոկանտ, ռուսաստան, մարտին գալստյան
հայաստան, ռելոկանտ, ռուսաստան, մարտին գալստյան
Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում. ԿԲ նախագահ
17:27 13.06.2023 (Թարմացված է: 17:28 13.06.2023) Ռուսաստանցի ռելոկանտները պատրաստվում են ավելի երկար ժամանակ մնալ Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռելոկանտները ՀՀ բանկերում զգալի ծավալի ավանդներ են պահում, բայց առավելապես ոչ թե ժամկետային, այլ ցպահանջ։ Լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների շրջանում աճել է նրանց թիվը, ովքեր ցանկանում են 6 ամսիս ավել մնալ Հայաստանում։
«Ժամանած քաղաքացիների զգալի մասը չի ակնկալում ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտ, ուստի նրանք ակնկալում են ավելի երկար մնալ ՀՀ–ում», - հայտարարեց Գալստյանը։
Նրա խոսքով` Հայաստանում ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ավանդների ծավալը մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ կազմելով 1 տրլն 132 մլրդ դրամ: Տարեսկզբից այն աճել է մոտ 0,5 տոկոսով։
Հնարավոր է` աճի դանդաղումը զուտ տեխնիկական պատճառ ունի (բանկերը կարող են ռելոկանտներին ոչ ռեզիդենտներից ռեզիդենտներ «տեղափոխել», քանի որ նրանք ստանում են համապատասխան կարգավիճակ)։ Գալստյանի խոսքով` այդ հարցը պետք է առանձին դիտարկել։