00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի հետ շփվելու խաղաղասիրական տոնը չի աշխատի․ Լոքմագյոզյանը բացատրել է պատճառը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Նիկոլ Փաշինյանը Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Թուրքիայում հետընտրական զարգացումները, Էրդողանի կադրային և արտաքին քաղաքականությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակելու է իր ծավալապաշտական քաղաքականությունը Հարավային Կովկասում, և Հայաստանը պետք է հաշվի առնի այդ հանգամանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ՀՀ–ի նկատմամբ չի փոխվի

Թուրքիայի արտաքին քաղաքականության շարունակականությունը տարածաշրջանում, ինչպես նաև ՀՀ–ի նկատմամբ կպահպանվեր նաև Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում:

«Սա հստակ արտահայտված պետական քաղաքականություն է, և ով էլ լինի երկրի ղեկին, այն յուրահատուկ փոփոխությունների չի ենթարկվի։ Նույնիսկ եթե առողջական վիճակի պատճառով Էրդողանը հանկարծ թողնի պաշտոնը, նրան փոխարինելու եկած քաղաքական գործիչը կշարունակի նույն գիծը։ Անգամ եթե որևէ ղեկավար շատ ցանկանա, չի կարող փոխել այդ քաղաքականությունը»,–կարծում է փորձագետը։

Նրա խոսքով` Հայաստանը պետք է պատրաստ լինի նրան, որ Ադրբեջանը, իր թիկունքում ունենալով հաստատակամ Թուրքիայի աջակցությունը, չի հրաժարվի ագրեսիվ տրամադրվածությունից։

Ինչ է անում Երևանը

Այդ ամենին զուգահեռ այն կուրսը, որն այժմ վարում է պաշտոնական Երևանը, բոլորովին չի համապատասխանում առողջ աշխարհաքաղաքական տրամաբանությանը։
«Երևանի կեցվածքը պետք է լրիվ հակառակը լինի։ Այսօր պարտվողական մոտեցում ունենք և տվողի դերում ենք, իրենք էլ պահանջողի դերում են։ Ինչպես մարդիկ՝ ազգերն էլ բնավորության գծեր ունեն, կառավարություններն ու պետություններն էլ ունեն։ Թուրքիայի բնավորության գիծը այնպես է, որ Թուրքիայի հետ չպետք է փափուկ խոսես։ Զիջումների լեզուն, փափուկ ոճը, խաղաղասիրական հռետորաբանությունը տեղին չեն նրա հետ երկխոսության մեջ, նույնիսկ եթե ուժերն ու պոտենցիալներն անհավասար են»,–կարծում է նա։

Պրոֆեսիոնալիզմ` հավատարմության փոխարեն

Եթե նախկինում Էրդողանը շեշտը դնում էր հավատարմության վրա, ապա այժմ նախապատվությունը տրվում է պրոֆեսիոնալներին։ Հետընտրական կադրային փոփոխություններում նախարարների նոր կաբինետից դա ակնհայտ է։
Էրդողանի թերևս «գրավիչ» որոշումներից են դարձել ԱԳ նախարարի և Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավարի նշանակումները։ Հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը արտաքին գործերի նախարար Է դարձել «հնաբնակ» Մևլութ Չավուշօղլուի փոխարեն, իսկ Ֆիդանին MIT-ի տնօրենի պաշտոնում փոխարինել է նախագահի մամուլի քարտուղար և խորհրդական Իբրահիմ Քալընը: Ե՛վ Քալընը, և՛ Ֆիդանը իրենց դրսևորել են որպես Էրդողանին հավատարիմ, բայց միևնույն ժամանակ բարձրակարգ մասնագետներ իրենց ոլորտներում։
«Այդ ամենն Էրդողանը նախկինում մենակ էր անում, հավանաբար հասկանում է, որ սա իր վերջին ընտրությունն է, և ինքը արդեն ամեն ինչ իր ձեռքում վերցնելուց արդեն հոգնել է։ Նա նաև վատառողջ է և գուցե մտածում է, որ շատ չի «ձգի»։ Դրա համար որոշել է արդեն մասնագետներ հավաքել իր շուրջ... Այդ մարդկանց վրա է դնում ամեն ինչը, հավանաբար ինքն ուզում է հանգստանալ և միայն ղեկավար խաղալ»,–ընդգծեց Լոքմագյոզյանը։

Էրդողանին արժանի մրցակից կարող էր լինել Քըլըչդարօղլուի թիմակիցը

Թուրքագետը համոզված է, որ այս ընտրություններում Ժողովրդահանրապետական կուսակցությունից արժանի մրցակից կարող էր լինել ոչ թե Քըլըչդարօղլուն, այլ այդ կուսակցության մեկ այլ դեմք՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։
Ի դեպ, նրա թեկնածությունը առաջադրել էր նաև «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեները, որը համաձայնել էր Ժողովրդահանրապետական կուսակցության հետ ընտրությունների գնալ այդ պայմանով, սակայն Քըլըչդարօղլուն չհրաժարվեց առաջնորդ լինելուց։
«Իմամօղլուն Քըլըչդարօղլուից ձեռնտու էր կուսակցության համար, որովհետև վերջինը չունի այն խարիզման, հատկապես Էրդողանի նման մարդու համեմատ։ Էրդողանը շատ խարիզմատիկ ղեկավար է, Իմամօղլուն գուցե իրեն հակառակորդ լիներ, սակայն Իմամօղլիի առաջը կտրեց Էրդողանը, տեղի ունեցան դատական պրոցեսներ, և ցույց տվեց, թե ինքը ինչ կարող է անել»,–ասաց նա։
Չնայած պարտությանը` Քըլըչդարօղլուն քաղաքականությունից հրաժարվելու նպատակ չունի։
«Դե ինքը տարիներ է քաղաքականության մեջ է և երկար տարիներ այդ կուսակցության նախագահը։ Եվ Էրդողանի հետ ընտրություններում պարտությունն իր առաջին պարտությունը չէ»,–ասում է նա։
Մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր առաջնորդը նպատակներ ունի մեկ տարի անց իր կուսակցությունով ՏԻՄ ընտրություններին մասնակցելու կամ էլ հաշվարկել է, որ հնարավոր է՝ Էրդողանի առողջական վիճակը վատթարանա, և նորից ընտրություններ լինեն։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0