Թուրքիան երրորդ դիվանագիտական առաքելությունն է բացել Չինաստանում

© Sputnik / Сергей Строителев / Անցնել մեդիապահոցԹուրքական դրոշ
Թուրքական դրոշ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Թուրքական դրոշ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անկարան արդեն դեսպանատուն ունի Պեկինում և հյուպատոսություն Շանհայում։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Թուրքիան այսօր պաշտոնապես հյուպատոսություն է բացել Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի արտգործնախարարությանը։
Նշվում է, որ սա Թուրքիայի արդեն երրորդ դիվանագիտական առաքելությունն է Չինաստանում. այդ պետությունը դեսպանություն ունի Պեկինում և հյուպատոսություն Շանհայում:
Բացման արարողության ժամանակ ՉԺՀ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ու Սին վստահություն է հայտնել, որ գլխավոր հյուպատոսությունը նոր կամուրջ կդառնա Չինաստանի և Թուրքիայի միջև բարեկամական փոխանակումների և փոխշահավետ համագործակցության համար:
Էրդողանը Բաքվում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Շուշիում հյուպատոսություն բացել
Լրահոս
0