00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Դավիթ Մարգարյան
Ոչ թե այդ մարդիկ կմնան առանց աշխատանքի, այլ մենք կմնանք առանց այդպիսի բժիշկների.Մարգարյան
11:06
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Տեղի ունեցածը մեծ հաջողություն եմ համարում․Փաշինյան
13:06
14 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կամո Շահինյան
Ուզո՞ւմ եք հրաժարական կտամ, ի՞նչ եք ուզում, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ․Շահինյան
14:22
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չի հետաքրքրում` ինչ կքվեարկեք», «ուզո՞ւմ եք` ձեր թեկնածուն ընտրվի». ԱԺ–ում բանավիճում են

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մամիջանյանը ԱԺ–ում
Հայկ Մամիջանյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Հայկ Մամիջանյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Խորհրդարանում բանավեճ սկսվեց ընդդիմության և իշխանական թևի միջև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը քննարկելու ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրեց ընդդիմության թեկնածուին, ինչից հետո բանավեճ սկսվեց իր և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև։
Նշենք, որ Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների միասնական թեկնածուն Անահիտ Սարգսյանն է, մասնագիտությամբ իրավաբան, զբաղվում է նաև փաստաբանական գործունեությամբ (Փաստաբանների պալատի անդամ է)։
Թեկնածուին ներկայացնելուց հետո, ՔՊ–ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե ինչու իրենց խմբակցությունները կողմ չեն քվեարկում անգամ այն նախագծերին, որտեղ տարաբնույթ մեկնաբանության տեղ չկա։ Թունյանը նաև հարցրեց, թե ինչ խնդիր են լուծելու և ինչ ակնկալիքներ ունեն ՄՊՀ–ում իրենց թեկնածուն ունենալով, եթե ամեն ինչին քաղաքական պրիզմայով են նայում։
«Այն օրենքները, որոնք ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետևանքներ են ունենում։ Անգամ այն նախագծերը, որոնք բարվոք են, իրականացնում են խայտառակ բացթողումներով և տրամաբանությամբ, որ հաճախ ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է։ Ինչ վերաբերում է տիկին Սարգսյանի թեկնածությանը, ապա վստահեցնում եմ` նման պրոֆեսիոնալ անձը երկրին օգուտ է բերելու, բայց ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչպես կքվեարկեք։ Ինձ հետաքրքրում է` Անահիտ Սարգսյանի` հանձնաժողովի անդամ դառնալը»,– արձագանքեց Մամիջանյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց, որ ՔՊ-ի քվեարկելու դեպքում թեկնածուն կընտրվի, չքվեարկելու դեպքում` ոչ, հետևաբար չի հասկանում, թե ինչու ընդդիմադիր պատգամավորին չի հետաքրքրում, թե ինչպես են իրենք քվեարկելու։
«Ես ևս մեկ անգամ կասեմ, բայց մի քիչ դանդաղ, որ երրորդ անգամ կրկնելու կարիք չառաջանա։ ՀՀ–ին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովում։ Ես ձեզ չեմ ընկալում որպես հայրենասեր իշխանություն, դրանից էլ հետևում է, որ ինձ չի հետաքրքրում ձեր քվեարկությունը։ Ձեզնից որևէ մեկն ակնկալի՞ք ուներ, որ պետք է գամ խնդրեմ, որ քվեարկեք մեր թեկնածուի օգտին։ Ձեր ակնկալիքը զուտ ակնկալիք էլ կմնա»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ռուբինյանը շեշտեց, որ այդպես էլ չհասկացավ` արդյոք իրենց քվեարկությունը հետաքրքրում է, թե ոչ, Մամիջանյանն էլ փորձեց պարզել` արդյոք ինքն ազգային ժողովում է, թե մանկապարտեզում։
Բանավեճն ավարտվեց հարցերի ավարտով պայմանավորված։
ՔՊ-ն կողմ քվեարկեց «Հայաստան» դաշինքի նախագծերին, «Պատիվ ունեմ»-ը` ձեռնպահ
Լրահոս
0