https://armeniasputnik.am/20230614/erdvoghany-hajtararel-e-vor-zangezuri-mijancqi-harcy-galis-e-voch-te-hajastanic-ajl-iranic-61136594.html
Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը գալիս է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից
Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը գալիս է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից
Էրդողանի հայտարարությունը բավականին սադրիչ է թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը բազմիցս և տարբեր մակարդակներով հանդես է եկել արտատարածքային միջանցքի դեմ։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T15:11+0400
2023-06-14T15:11+0400
2023-06-14T15:11+0400
ռեջեփ թայիփ էրդողան
հայաստան
թուրքիա
զանգեզուր
երկաթուղի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1d/49051693_0:156:3087:1892_1920x0_80_0_0_0ea1880d59ce7026f508c851709189a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոս (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից- խմբ.) և Ադրբեջան կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողների հարցերին։ Նրա խոսքը մեջբերում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։Էրդողանը նաև բողոքել է երկաթուղային բեռնափոխադրումների համար չափազանց բարձր մաքսատուրքերից։«Հուսով եմ, որ այդ խնդիրը շուտով կլուծվի։ Տարածաշրջանում հաղորդակցության հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան երկաթուղային և ավտոմոբիլային միասնական ցանց, և հնարավոր կլինի բացել «Պեկին-Լոնդոն» ճանապարհը»,-չի բացառել Էրդողանը։Նշենք, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ փաստացի պնդելով, որ պետք է Հայաստանի տարածքով արտատարածքային երթուղի ստանա Նախիջևանի ինքնավարության հետ ցամաքային կապի համար։ Հայաստանն իր հերթին պատրաստ է ճանապարհի բացմանը սեփական և միջազգային օրենսդրության շրջանակներում, ինչի մասին բազմիցս խոսել է բոլոր մակարդակներում:
թուրքիա
զանգեզուր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/09/1d/49051693_177:0:2908:2048_1920x0_80_0_0_5d4079d0b6b81a97a4729d450c2eb64a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, թուրքիա, զանգեզուր, երկաթուղի
ռեջեփ թայիփ էրդողան, հայաստան, թուրքիա, զանգեզուր, երկաթուղի
Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը գալիս է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից
Էրդողանի հայտարարությունը բավականին սադրիչ է թվում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը բազմիցս և տարբեր մակարդակներով հանդես է եկել արտատարածքային միջանցքի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը բխում է ոչ թե Հայաստանից, այլ Իրանից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոս (ճանաչված է միայն Թուրքիայի կողմից- խմբ.) և Ադրբեջան կատարած այցի ժամանակ իրեն ուղեկցող լրագրողների հարցերին։ Նրա խոսքը մեջբերում է թուրքական պետական Anadolu գործակալությունը։
«Երկու երկիր (Իրանը և Ադրբեջանը), որոնց բնակչության մեծ մասը մահմեդական են։ Թեհրանի դիրքորոշումը վշտացնում է Բաքվին և Անկարային։ Իրականում իրավիճակը պետք է վշտացնի նաև այնտեղ (Իրանին)», - հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև բողոքել է երկաթուղային բեռնափոխադրումների համար չափազանց բարձր մաքսատուրքերից։
«Հուսով եմ, որ այդ խնդիրը շուտով կլուծվի։ Տարածաշրջանում հաղորդակցության հարցերին դրական մոտեցման դեպքում կարելի է ձևավորել Թուրքիա-Ադրբեջան-Իրան երկաթուղային և ավտոմոբիլային միասնական ցանց, և հնարավոր կլինի բացել «Պեկին-Լոնդոն» ճանապարհը»,-չի բացառել Էրդողանը։
Նշենք, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման՝ փաստացի պնդելով, որ պետք է Հայաստանի տարածքով արտատարածքային երթուղի ստանա Նախիջևանի ինքնավարության հետ ցամաքային կապի համար։ Հայաստանն իր հերթին պատրաստ է ճանապարհի բացմանը սեփական և միջազգային օրենսդրության շրջանակներում, ինչի մասին բազմիցս խոսել է բոլոր մակարդակներում: