Հայտնի են Երասխում Ադրբեջանի ԶՈւ կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների անունները

© Photo : official site of MoD of RAЗдание Министерства обороны Армении
Здание Министерства обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Այսօր Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ ադրբեջանական կրակի հետևանքով վիրավորում են ստացել գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:
Նշվում է, որ դրանից րոպեներ առաջ՝ ժամը 11:30-ի սահմաններում, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ դրանով տեղեկատվական հիմք ստեղծելով իր հետագա գործողությունների համար։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը հայտնել էր Sputnik Արմենիային, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ ադրբեջանական կրակոցներից վիրավորված օտարերկրացիների վիճակը միջին ծանրության է։
Լրահոս
0