00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:34
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հետ նայելով գալիքին. 20-ամյա «Ոսկե ծիրանը» կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով

© Sputnik / Asatur Yesayants «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների ասուլիսը
 «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների ասուլիսը - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների ասուլիսը
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրանի» փակումը կլինի Ատոմ Էգոյանի «Օրացույց» ֆիլմով։ Կինոփառատոնի մրցութային ավանդական ձևաչափում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 20-ամյակի առիթով կազմակերպիչները հոբելյանական բացառություն են արել և փառատոնն անցկացնելու են կարգախոսով` «Հետ նայելով գալիքին»։ Այս մասին փառատոնին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 9-16-ը։
© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция, посвященная началу 20-го Международного кинофестиваля "Золотой абрикос" (14 июня 2023). Еревaн
Пресс-конференция, посвященная началу 20-го Международного кинофестиваля Золотой абрикос (14 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Пресс-конференция, посвященная началу 20-го Международного кинофестиваля "Золотой абрикос" (14 июня 2023). Еревaн
«Որպես կանոն հոբելյանների ժամանակ հետ հայացք են նետում ու ամփոփում են, բայց մենք ուզում ենք շեշտադրել ապագան։ Համոզված ենք` ինչպես ցանկացած այլ ոլորտում, այնպես էլ արվեստում հետ նայելը դեպի ապագա հայացքի մի մասը պետք է լինի։ Փառատոնային աշխարհի համար ոսկե ծիրանը շատ երիտասարդ է։ Փառատոնները հիմնականում 50-60–70 տարվա պատմություն ունեն, և հենց այդ համատեքստում մենք ենք պատկերացնում ապագային միտվածությունը»,–ասաց Ավետիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԿարեն Ավետիսյանը ասուլիսին
Карен Аветисян на пресс-конференции, посвященной началу 20-го Международного кинофестиваля Золотой абрикос (14 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Կարեն Ավետիսյանը ասուլիսին
Նրա խոսքով` Հայաստանը եզակի շանս ունի ապագայում դառնալու այս տարածաշրջանի մշակութային և արվեստային կարևոր դրոշակակիրը, ինչը իրենց նպատակն ու երազանքն է։
Ավետիսյանը հայտնեց, որ «Ոսկե ծիրանի» 20–ամյակի առիթով Հայաստանում կլինեն հռչակավոր արվեստագետներ, որոնք ցանկացած փառատոնի «բաղձալի հյուրեր» են։
Մասնավորապես` խոսքը Ժան Պիեռ և Լյուկ Դարտեն եղբայրների մասին է, որոնք 90–ականներից վերջից մինչ օրս համարվում են եվրոպական կինոյի կարևոր դեմքերից և Կաննի կինոփառատոնի մրցանակների դափնեկիր են։
ժյուրիի նախագահն ու փառատոնի պատվավոր հյուրն է լինելու ֆիլիպինցի կինոռեժիսոր Լավ Դիասը, որը Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր է, հռչակավոր պրոդյուսեր ֆիլիպ Բոբերը, օսկարակիր պրոդյուսեր Ջեննի Թովմասը, մի շարք հայտնի ռեժիսորներ։
Փառատոնի հատուկ հյուրերից են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը, որը տասնյակ տարիներ կամուրջ է հանդիսացել այս տարածաշրջանի և Կաննի կինոփառատոնի միջև։
Անդրադառնալով սպասվող ծրագրերին` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը հայտնեց, որ մրցութային ավանդական ձևաչափում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Կլինի լիամետրաժ միջազգային մրցույթ, որտեղ ներկայացված են 11 ֆիլմեր` ընտրված 90 երկրներից ուղարկված հայտերից։ Տարածաշրջանային համայնապատկեր ծրագրում ներառված է 10 ֆիլմ, որոնց թվում են նաև հայկական ֆիլմեր` համարտադրությամբ եվրոպական երկրների հետ։ Ինչպես նաև «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի հայկական ծրագիրը, որտեղ ներկայցված են հայ հեղինակների 10 կարճամետրաժ ֆիլմեր` խաղարկային, վավերագրական և անիմացիոն։
© Sputnik / Asatur YesayantsՀարություն Խաչատրյանը ասուլիսին
Арутюн Хачатрян на пресс-конференции, посвященной началу 20-го Международного кинофестиваля Золотой абрикос (14 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Հարություն Խաչատրյանը ասուլիսին
Փառատոնը կբացվի մրցույթային ծրագրում ներգրավված Ջեսիկա Վուդվորթի«Լուկա» ֆիլմով, որը Հայաստանի, Բելգիայի Նիդեռլանդների և մի քանի այլ երկրների համարտադրությամբ ֆիլմ է։ Ֆիլմում Ջերալդին Չապլինի հետ գլխավոր դերերից մեկը կերտել է դերասան Սամվել Թադևոսյանը։ Իսկ փառատոնը կփակվի Ատոմ էգոյանի «Օրացույց» ֆիլմով, որն այս տարի նշում է իր 30–ամյակը։
Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ փառատոնի ստեղծման ժամանակ իրենց առջև դրված նպատակը իրականացրել են։
«Անցել է 20 տարի, և մենք ունենք կինո շատ լավ շատ հետաքրքրիր, երիտասարդների մասնակցությամբ, ունենք լուրջ փառատոն, ունենք լուրջ մշակույթ»,– նշեց նա։
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն էլ ընդգծեց, որ Հայ կինոյի 100–ամյակի շրջանակներում փառատոնը հանգուցային միջոցառումներից է։
© Sputnik / Asatur YesayantsԱրա Խզմալյանը ասուլիսին
Ара Хзмалян на пресс-конференции, посвященной началу 20-го Международного кинофестиваля Золотой абрикос (14 июня 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Արա Խզմալյանը ասուլիսին
«Փառատոնն այնպիսի մշակութային ֆենոմեն է, որ իր արժեքը, իր գինը որոշում է նաև իր տարիքով իր ձևավորած ավանդույթներով և այս առումով «Ոսկե ծիրանը» մեր մշակութային համայնապատկերում իսկապես շատ թանկ փառատոն է»։
Փոխնախարարը հավելեց, որ փառատոնը մեծ միջանցք է, որով տարբեր երկրներից տարբեր կինոշուկաներում դիրքավորված արվեստագետներ, կինոգործիչներ, կինոարտադրողներ ոսկե ծիրանով մուտք են գործում Հայաստան։
Լրահոս
0