https://armeniasputnik.am/20230614/karavarutjan-qrtnajan-ashkhatanqi-shnvorhiv-hhn-darnum-e-aprelu-hamar-hrashali-vajr-finnakh-61137215.html
Կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ՀՀ–ն դառնում է ապրելու համար հրաշալի վայր. ֆիննախ
Կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ՀՀ–ն դառնում է ապրելու համար հրաշալի վայր. ֆիննախ
ԱԺ նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T15:16+0400
2023-06-14T15:16+0400
2023-06-14T15:17+0400
բյուջե
վահե հովհաննիսյան
հայաստան
տնտեսություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/05/60641594_0:0:1474:830_1920x0_80_0_0_0d43a337de0351ae7cd95e215a0f960d.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ՀՀ–ն դառնում է հրաշալի վայր ապրելու համար։ ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի կատարողականը։ Նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները։Վահե Հովհաննիսյանն իր խոսոում նշեց, որ բոլոր ուղղություններով ՀՀ կառավարությունն ունեցել է ձեռքբերումներ։Ըստ նրա` եթե մինչև 2008 թ. տնտեսական աճը հիմնված է եղել միայն շինարարության վրա, ապա հիմա այն արձանագրվում է բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացով։«2022 թ. նախորդ տարվա համեմատ 15.5 տոկոսով աճել է միջին անվանական աշխատավարձը` կազմելով 235 576 դրամ։ Իրական աշխատավարձը 8.6 տոկոսանոց գնաճի պայմաններում 6.3 տոկոսով է աճել։ Գործազրկությունը 15.5 տոկոսից նվազել է 13 տոկոսի։ Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թ. գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են եղել»,– վստահեցրեց նախարարը։ ՀՀ–ում գնաճը կկայունանա 4%-ի սահմաններում, իսկ տնտեսական ակտիվությունը կլինի 6%. ԿԲՎահե Հովհաննիսյանի խոսքով` պետական կառավարման համակարգի 19 հիմնարկում հաստիքներն ավելի քան 500–ով կրճատվել են, փոխարենը` հաստիքներ են ավելացել դատական համակարգում` պրոբացիայի համակարգի ներդրման և դատավորների քանակի ավելացման պատճառով։ Բացի այդ, ըստ նրա, 10 հազարով կրճատվել է ընտանեկան նպաստից օգտվող ընտանիքների թիվը` դառնալով 72 748։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/05/60641594_20:0:1329:982_1920x0_80_0_0_12b956004a25e7576f0fea659c4cba1b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բյուջե, վահե հովհաննիսյան, հայաստան, տնտեսություն
բյուջե, վահե հովհաննիսյան, հայաստան, տնտեսություն
Կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ՀՀ–ն դառնում է ապրելու համար հրաշալի վայր. ֆիննախ
15:16 14.06.2023 (Թարմացված է: 15:17 14.06.2023) ԱԺ նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Կառավարության քրտնաջան աշխատանքի շնորհիվ ՀՀ–ն դառնում է հրաշալի վայր ապրելու համար։ ԱԺ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2022 թ. պետական բյուջեի կատարողականը։ Նիստին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախարարները։
Վահե Հովհաննիսյանն իր խոսոում նշեց, որ բոլոր ուղղություններով ՀՀ կառավարությունն ունեցել է ձեռքբերումներ։
«12.5 տոկոս տնտեսական աճի հարցում մեծ դերակատարում է ունեցել ՀՀ կառավարության իրականացրած հարկաբյուջետայաին քաղաքականությունը։ Կոռուպցիայի ցածր մակարդակը, զարգացած ենթակառուցվածքները Հայաստանը դարձնում են հրաշալի վայր ապրելու համար և գավիչ են դարձրել այն բազմաթիվ զբոսաշրջիկների, այդ թվում` ռուս ռելոկանտների համար։ Այստեղ հսկայական դեր ունի կառավարության քրտնաջան աշխատանքը, որ փորձում է ՀՀ–ն քարտեզի վրա դարձնել էական երկիր»,– վստահեցրեց նա։
Ըստ նրա` եթե մինչև 2008 թ. տնտեսական աճը հիմնված է եղել միայն շինարարության վրա, ապա հիմա այն արձանագրվում է բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացով։
«2022 թ. նախորդ տարվա համեմատ 15.5 տոկոսով աճել է միջին անվանական աշխատավարձը` կազմելով 235 576 դրամ։ Իրական աշխատավարձը 8.6 տոկոսանոց գնաճի պայմաններում 6.3 տոկոսով է աճել։ Գործազրկությունը 15.5 տոկոսից նվազել է 13 տոկոսի։ Ասում են, որ սա ապահովվել է միայն ռուս ՏՏ մասնագետների շնորհիվ, սակայն 2022 թ. գրանցված 55 հազար նոր աշխատողներից 45 հազարը ՀՀ քաղաքացիներ են եղել»,– վստահեցրեց նախարարը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով` պետական կառավարման համակարգի 19 հիմնարկում հաստիքներն ավելի քան 500–ով կրճատվել են, փոխարենը` հաստիքներ են ավելացել դատական համակարգում` պրոբացիայի համակարգի ներդրման և դատավորների քանակի ավելացման պատճառով։ Բացի այդ, ըստ նրա, 10 հազարով կրճատվել է ընտանեկան նպաստից օգտվող ընտանիքների թիվը` դառնալով 72 748։