https://armeniasputnik.am/20230614/pashinjany-overchuki-het-qnnarkel-e-transpvortajin-ev-tntesakan-haghvordughineri-apashrjapakumy-61131892.html
Փաշինյանը Օվերչուկի հետ քննարկել է տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը
Փաշինյանը Օվերչուկի հետ քննարկել է տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու... 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T14:25+0400
2023-06-14T14:25+0400
2023-06-14T14:26+0400
ալեքսեյ օվերչուկ
նիկոլ փաշինյան
մհեր գրիգորյան
ռուսաստան
հայաստան
ճանապարհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61130976_0:87:1670:1026_1920x0_80_0_0_6e988ffc6af03e429a502daeec0ddf1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61130976_0:0:1484:1113_1920x0_80_0_0_04ffc6488d0dfc66726e369adb51c8d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, նիկոլ փաշինյան, մհեր գրիգորյան, ռուսաստան, հայաստան, ճանապարհ
ալեքսեյ օվերչուկ, նիկոլ փաշինյան, մհեր գրիգորյան, ռուսաստան, հայաստան, ճանապարհ
Փաշինյանը Օվերչուկի հետ քննարկել է տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակումը
14:25 14.06.2023 (Թարմացված է: 14:26 14.06.2023) Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:
«Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են: Վստահ եմ, այսօր կքննարկենք որոշ ասպեկտներ, ուրախ եմ այս առիթով հանդիպել Ձեզ»,- ասել է վարչապետը:
Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:
Մինչ վարչապետի հետ հանդիպումը ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ: