00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննիչը կաշառք է պահանջել «գործը փակելու», զինծառայությունից ազատելու համար. բացահայտում

CC BY 2.0 / Hloom Templates / Hands Counting $100 BillsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Քննիչը մի դեպքում առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակություն կատարած ամուսիններին է խոստացել օգնել գործը կարճել, իսկ մյուս դեպքում` մի քաղաքացու հավաստիացրել է` կարող է օգնել պաշտոնատար անձի միջոցով ազատել նրա թոռանը պարտադիր ժամկետային ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարարություններով գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով նախկին քննիչ Վ. Ա.–ն 40000 դոլար կաշառք է ստացել, խաբեությամբ էլ 5000 դոլար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաքննությամբ պարզվել է, որ նախկին քննիչը առանձնապես խոշոր կաշառք է պահանջել 78.000 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ մեղադրվող ամուսիններ Ա. Ջ.-ից և Ա. Հ.-ից։ Նա խոստացել է ապահովել այդ կաշառքի դիմաց ամուսինների նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցումն ու քրեական վարույթի կարճումը։ Ա. Ջ.-ն և Ա. Հ.-ն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց ընդհանուր ծանոթ Գ. Մ.-ի միջնորդությամբ, 2022 թվականի հունիս–օգոստոս ամիսներին քննիչին մաս-մաս տվել են ընդհանուր 11.305.982 ՀՀ դրամին համարժեք 27.800 ԱՄՆ դոլար և 1.840.000 ՀՀ դրամ կաշառք»,– ասված է հաղորդագրությունում։
Քննիչ Վ. Ա.-ն նաև 15.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել Ա. Ջ.–ից, որպեսզի նրա ամուսնուն` Ա.Հ.–ին չկալանավորի վերջինիս վարած ավտոմեքենայով մահվան ելքով վրաերթի համար։
Արդյունքում Ա.Ջ.–ն 10.000 ԱՄՆ դոլար է տվել քննիչին։ Վ. Ա.-ն վերը նշված քրեական վարույթի շրջանակում ցուցմունքները «մշակելու» համար նրանցից ստացել է ևս 1000 ԱՄՆ դոլար կաշառք։
Սոցապծառայության աշխատակիցը երկու անձից կաշառք է վերցրել, որ նպաստը չդադարեցվի
Քննիչ Վ. Ա.–ն մեկ այլ դեպքում էլ հանդիպել է Կ.Խ.–ին և հավաստիացրել վերջինիս, թե կարող է աջակցել, որ նրա թոռն ազատվի պարտադիր զինծառայությունից։ Արդյունքում Կ. Խ.–ն Գ. Մ.–ի միջոցով քննիչին տվել է 5000 ԱՄՆ դոլար, որն էլ նա հափշտակել է։
Վ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու, կաշառք տալու փորձի և խարդախության համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Ա. Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու, կաշառք տալու փորձի, կաշառքի միջնորդության, իսկ Գ. Մ.-ին՝ կաշառքի միջնորդության համար:
ՊՆ պաշտոնատար անձը կաշառք է վերցրել վարժական հավաքներին չկանչելու համար. տեսանյութ
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0