00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև ծովին սև օրեր են սպասում. ջրի որակը անդառնալիորեն փոխվում է

© Sputnik / Vladimir Astapkovich / Անցնել մեդիապահոցՍև ծով
Սև ծով - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Սև ծով
Բաժանորդագրվել
Երբ ծովից ծով Հայաստանը շագրենի կաշվի նման կծկվեց, հետո էլ Սովետի մաս դարձավ, «երկաթե վարագույնը» փակվեց, և հայաստանցիների ամենասիրելի հանգստավայրը մնաց Սև ծովը։
Ամռանը Երևանը դատարկվում էր՝ բոլորս գնում էինք Սոչիի, Յալթայի, Պիցունդայի, Բաթումի ու Քոբուլեթի ավազներին պառկելու ու կարմրելու և ըմբոշխնելով աջարական խաչապուրին ու վրացական սացիվին, չէինք էլ զգում, որ մոտենում ենք հին հունական դիցաբանությանը, քանզի այստեղ՝ Սև ծովից դեպի արևելք, Հերակլեսը վերջապես ազատեց Պրոմեթևսին, որին Զևսը գամել էր Կովկասյան լեռներին։ Իսկ արգոնավորդները Յասոնի ղեկավարությամբ հենց այստեղից բերեցին ոսկե գեղմը։
Քչերը գիտեն, որ ըստ առասպելների` Սև ծովի հետ անմիջական կապ ունի նաև Արարատ լեռը, որի նկատմամբ վերջերս մեծ վերապահումներ բարձրաձայնեցին Հայաստանի ներկա իշխանությունները։ Կա այսպիսի վարկած։ Հազարամյակներ առաջ Սև ծովը շատ ավելի փոքր է եղել։ Բայց մեր թվարկությունից առաջ մոտավորապես 5600 թվականներին ինչ-ինչ կտրուկ երկրաբանական ցնցումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով Միջերկրական ծովի ջրերը հորդել են դեպի Սև ծով, որի մակարդակը միանգամից բարձրացել է 140 մետրով։ Այդ աննախադեպ բնական աղետը տարածաշրջանում ընկալվել է որպես համաշխարհային ջրհեղեղ, որից հետո, ըստ Հին Կտակարանի, նահապետ Նոյի տապանը հասել է Արարատի գագաթին։
Սեւ ծովին սեւ օրեր են սպասում. ջրի որակը անդառնալիորեն փոխվում է
Ցավոք, հիմա բազմաթիվ մասնագետներ ահազանգում են՝ Սև ծովին սև օրեր են սպասում։ Պատճառը Սև ծովի եզակի կառուցվածքն է։ Այն բաղկացած է երեք շերտից, որոնք չեն միախառնվում։ Վերևի 30 մետրն այսպես ասած «ամենաբարեհամբույրն» է՝ տաք, թթվածնով հագեցված և կենդանի օրգանիզմներով հարուստ։ Դրանից ներքև ընկած է միջանկյալ շերտը, որը շատ ավելի սառն է։ Իսկ մոտ 100 մետր խորությունից սկսվում է ծծմբաջրածնային մղձավանջը։ Բժիշկներին հարցրեք, և նրանք ձեզ կասեն՝ եթե ընկնեք այնպիսի միջավայր, որտեղ օդը հագեցած է նեխած ձվի հոտ ունեցող այդ թունավոր գազով, 30 րոպեից ավելի դժվար թե ողջ մնաք։
Ասում են` հենց ջրի հատակում գտնվող այդ մեռյալ գոտուց է առաջացել գեղեցիկ ծովի տարօրինակ ու անհրապույր անվանումը՝ Սև ծով։ Նավաստիները հնուց էին նկատել՝ երբ կայանող նավերը իջեցնում իրենց խարիսխները, տեսնում էին, որ բարձրացնելիս դրանք լիովին սև էին։ Հենց այդպիսի ազդեցություն է գործում մետաղի վրա ծծմբաջրածինը, որի պաշարները Սև ծովում հսկայական են՝ 3 միլիարդ տոննա։ Այդ թունավոր գազի նման քանակություն չկա մեր մոլորակի որևէ այլ ծովում։
Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը. հետաքրքիր փաստեր Բեռլուսկոնիի կյանքից
Ջրի աղտոտումը վաղուց արդեն սովորական երևույթ է դարձել ողջ աշխարհում, բայց Սև ծովում կան լրացուցիչ գործոններ։ Թվում է, թե ծովը շրջապատում են ընդամենը 6 երկրներ՝ Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան, Ռուսաստանը և Վրաստանը։ Իրականում Դանուբ, Պրուտ և Դնեպր գետերի միջոցով այնտեղ իրենց կեղտաջրերն են լցնում եվրոպական 20 պետություններ։ Նավթատար նավերի մասին էլ չեմ ասում։ Բայց գլխավոր վտանգը գլոբալ է՝ կլիմայի համընդհանուր ջերմացումը։ Միայն 21-րդ դարում Սև ծովի ջուրը տաքացել է մոտ 2 աստիճանով, ինչը, իհարկե, շատ հաճելի է լողափին հանգստացողների համար, բայց ահավոր սպառնալիք է ծովի ապագայի համար։ Ջրի միջանկյալ շերտը հետզհետե կորցնում է իր պաշտպանիչ նշանակությունը և ծծմբաջրածինը ավելի ու ավելի վերև է բարձրանում` ձգտելով դուրս գալ բաց մթնոլորտ։
Կգա՞ արդյոք այն օրը, երբ արհեստական բանականությունը կասի մարդկությանը. «Ես եմ ձեր Աստվածը»
Այդպիսի բան մի անգամ արդեն պատահել է։ Ղրիմի բնակիչները իրենց պապերից են լսել՝ 1927 թվականին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ Յալթայի մոտակայքում, ջրի խորքային շերտը մի պահ մերկացավ և ազատված ծծմբաջրածինը պայթեց ծովի մակերևույթին։ Հիմա պատկերացրեք՝ այդ նույնը կատարվում է շատ ավելի մեծ ծավալով, և կրակը տարածվում է ողջ ծովի մակերևույթին։ Իսկական հոլիվուդյան կինոնկար։ Որոշ մասնագետներ համոզված են, որ ծծմբաջրածնի մեծ արտահոսքի դեպքում այնպիսի պայթյուն տեղի կունենա, որը համեմատելի է խոշոր մետեորիտի հարվածի հետ։
Գիտեմ` հիմա ոմանք մտածում են՝ հերն էլ անիծած Սև ծովի, ամռանը Սևան կգնանք հանգստանալու։ Դա էլ այլևս հնարավոր չլինի, Հրազդանում կլողանանք։ Վերջապես կարող ենք Հանրապետության հրապարակի շատրվանների տակ էլ հավաքվել։ Մի բուռ ազգ ենք։ Բայց համաշխարհային։
Արամի փողոցը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2023
Դառն իրականությունից փախչելու հայկական ձև. գայթակղիչ «եթե»-ների թագավորությունում ենք
Հայկական Քիսինջերին սպասելիս. 100-ամյա գործիչը կանխորոշեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը
Լրահոս
0