00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրանաշենի այլընտրանքային ճանապարհը միայն ժամանակավոր լուծում կարող է լինել. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanԴեպի Մեղրի ու Տիգրանաշեն տանող ցուցանակը
Դեպի Մեղրի ու Տիգրանաշեն տանող ցուցանակը - Sputnik Արմենիա, 1920, 14.06.2023
Բաժանորդագրվել
Նախկին անկլավը շրջանցելով` պետք է անցնի նաև «Հյուսիս-Հարավ» մայրուղին, սակայն ամենալավատեսական կանխատեսումների դեպքում դրա կառուցման համար 4-5 տարի կպահանջվի։
Այս պահին գոյություն ունեցող ճանապարհը, որը շրջանցում է խորհրդային տարիների անկլավը (ներկայիս Տիգրանաշեն գյուղը), չի կարող ապահովել ընթացիկ երթևեկությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի խորհրդի ղեկավար, «Ճանապարհաշինարար» ճանապարհաշինական ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Արծվաշենի դիմաց Տիգրանաշենի հնարավոր փոխանցումը Ադրբեջանին, հայտարարել էր, որ «չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար ճանապարհային անլուծելի խնդիր կարող է ստեղծել»:

Տիգրանաշեն

Խորհրդային Հայաստանի գոյության շրջանում երկրում ավտոմոբիլային ճանապարհների բավականին զարգացած ցանց է եղել։ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը գտնվում է միջպետական ճանապարհի այն հատվածում, որը վերակառուցվել է 2003 թվականին: Բոզոյանի խոսքով՝ սա շատ կարևոր և բարդ տարածք է։
© PhotoՏիգրանաշեն գյուղը
Село Тигранашен (анклав Кярки) - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Տիգրանաշեն գյուղը
«Եթե այդ հատվածում երթևեկության փոփոխության անհրաժեշտություն առաջանա, ապա հանրապետական նշանակության շրջանցիկ ճանապարհ կա՝ Վեդի – Ուրցաձոր-Ուրցալանջը։ Այնուամենայնիվ, դրա բնութագրերն այնքան բարենպաստ չեն, որ ինտենսիվ երթևեկություն ապահովեն: Սակայն որոշ հատվածների վերակառուցման դեպքում հնարավոր կլիներ ժամանակավորապես ապահովել այդ ճանապարհով երթևեկությունը՝ հաշվի առնելով, որ այն դժվար է հիմնական ուղի անվանել»,-ասաց Բեզոյանը։
Ընդ որում, ներկայումս պետական մեծ նախագիծ է իրականացվում՝ «Հյուսիս-Հարավ» միջանցքը Վրաստանի հետ սահմանից մինչև Իրանի սահման։ Ըստ նախնական տեխնիկական հիմնավորման՝ Տիգրանաշենի հատվածը չէր կարող միջանցքի մաս դառնալ լեռնային բարդ ռելիեֆի պատճառով։
«Այն չի համապատասխանում արագընթաց մայրուղու բնութագրերին»,- նշեց Բեզոյանը։
Ուստի «Հյուսիս-Հարավ» երթուղին Արարատ քաղաքից սկսած պետք է թունելների միջոցով շրջանցի այդ հատվածը՝ դուրս գալով Զանգակատուն գյուղի մոտ։
© Photo : official site of “Road Department” Fund«Հոյւսիս–Հարավ» ճանապարհի երթուղին
Карта 4 транша дорожного коридора Север-Юг: Арташат-Агарак - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
«Հոյւսիս–Հարավ» ճանապարհի երթուղին
«Եթե ֆինանսական միջոցներ լինեն, և այդ հատվածի շինարարությունը (մոտ 15 կմ) առաջին պլան մղվի, ապա դա հնարավոր է անել 4-5 տարում։ Բայց միայն այն դեպքում, եթե լինի քաղաքական կամք և ֆինանսավարկային միջոցներ»,-նշեց Բեզոյանը։

Տավուշի մարզ

Ինչ վերաբերում է երկրի հյուսիս-արևելքին, ապա Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն (Վրաստանի սահման) միջպետական ճանապարհի հատվածում խորհրդային շրջանում եղել են վայրեր, որտեղ ճանապարհն անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով։
«2003 թվականին ամենախնդրահարույց հատվածները վերակառուցվել են, կառուցվել են նոր ճանապարհներ, որոնք սահմանով չեն անցնում, օրինակ՝ Կիրանց-Ոսկեպար հատվածը և Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Սակայն մի փոքր հատված կա, որը շոշափող գծով անցնում է դեպի սահման»,-ասաց Բեզոյանը։
Այդ պատճառով էլ, նրա խոսքով, 2019-2020թթ.-ին Ոսկեպարի շրջանում կառուցվել է նոր շրջանցիկ հատված, որպեսզի քաղաքացիներն այս մասի վերաբերյալ նույնպես անհանգստություն չունենան:
Ինչ վերաբերում է Կիրանցի շրջանին, ապա այդ բնակավայրի մուտքի մոտ կամուրջ կա։ Տարբեր քարտեզներում սահմանը անցնում է կա՛մ դրա կողքով, կա՛մ ավելի խորը, կա՛մ շոշափող գծով:
«Եվ եթե այնտեղ խնդիր առաջանա, կա շրջանցելու տարբերակ, որը մեծ ծախսեր չի պահանջի։ Բայց ինձ թվում է, որ այդ հարցը ծագել է քարտեզների խեղաթյուրումից»,-նշեց Բեզոյանը։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Սոֆուլու» և «Բարխուդարլու» անկլավներին, ապա անհրաժեշտության դեպքում Իջևանից դեպի Բերդ շրջանցիկ ճանապարհը կարող է անցնել Դիտավան և Այգեհովիտ գյուղերով:
© Photo : Google mapsՆախկին անկլավները Տավուշի տարածքում
Бывшие анклавы в Тавушской области Армении - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Նախկին անկլավները Տավուշի տարածքում
Բացի այդ, դեպի Բերդ ռազմավարական նշանակություն ունեցող ևս երկու ճանապարհ է կառուցվում՝ Իջևան-Իծաքար-Նավուր-Բերդ և Ճամբարակ-Թթուջուր-Նավուր-Բերդ։
Այդ ճանապարհները դեռ խորհրդային տարիներին են գոյություն ունեցել։ Եթե վերանորոգումից հետո դրանք լավ վիճակում պահվեն, ապա ճանապարհներն անցանելի կլինեն տրանսպորտի բոլոր տեսակների համար:
Այսպիսով, եթե նշված տեղամասերը շրջանցելու անհրաժեշտություն առաջանա, դրա հետ կապված սկզբունքային խնդիրներ չեն լինի: Բայց դա ինչպես ֆինանսներ, այնպես էլ ժամանակ կպահանջի:
Լրահոս
0