https://armeniasputnik.am/20230614/verjin-shrjani-pvokhhradzgutjunnery-mtahvogich-en-sargis--khandanjan-61119031.html
Վերջին շրջանի փոխհրաձգությունները մտահոգիչ են. Սարգիս Խանդանյան
Վերջին շրջանի փոխհրաձգությունները մտահոգիչ են. Սարգիս Խանդանյան
Հնարավոր զարգացումների մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խուսափեց որևէ մեկնաբանություն անել։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T13:10+0400
2023-06-14T13:10+0400
2023-06-14T13:22+0400
սարգիս խանդանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1760/41/17604117_0:0:1600:901_1920x0_80_0_0_e2be545580e889ff4e3c1d623f00a655.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հրաձգությունը և նաև քաղաքացիական նշանակության օբյեկտների թիրախավորումը մտահոգում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա` ավելացնելով, որ հնարավոր զարգացումների մասին կխուսափի որևէ մեկնաբանություն անել։Խանդանյանը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը սա ևս կարձանագրի և կզեկուցի Եվրոպական հանձնաժողովին ու անդամ երկրներին։Այսօր պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են և ներգրավված են մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը, ըստ Սարգիս Խանդանյանի, խաղաղության օրակարգով շարժվելն է։«ՀՀ կառավարությունն արել է ավելին` ցույց տալու համար իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին։ Մեր պահանջն ու կոչն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպեն ադրբեջանական ագրեսիան։Նա չի բացառում, որ Ադրբեջանի այս գործողությունները միտված են ընդհատելու գործարանի շինարարության աշխատանքները։ Ըստ Խանդանյանի` դա են վկայում նաև այդ տարածքում բնապահպանական խնդիրների մասին Ադրբեջանի հայտարարությունները։Հունիսի 13–ին էլ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1760/41/17604117_143:0:1563:1065_1920x0_80_0_0_a2c4c1e94125334a7487dcbe5e4aa549.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սարգիս խանդանյան
Վերջին շրջանի փոխհրաձգությունները մտահոգիչ են. Սարգիս Խանդանյան
13:10 14.06.2023 (Թարմացված է: 13:22 14.06.2023) Հնարավոր զարգացումների մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խուսափեց որևէ մեկնաբանություն անել։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի–Sputnik. Երասխի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հրաձգությունը և նաև քաղաքացիական նշանակության օբյեկտների թիրախավորումը մտահոգում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին։ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց նա` ավելացնելով, որ հնարավոր զարգացումների մասին կխուսափի որևէ մեկնաբանություն անել։
«Իհարկե, մտահոգիչ են վերջին շրջանի փոխհրաձգությունները, հատկապես, երբ դրանց զուգահեռ են ընթանում բանակցային գործընթացին։ Ադրբեջանը փորձում է ավելի ագրեսիվ վարքագիծ դրսևորել, որպեսզի փորձի ավելին ստանալ բանակցությունների սեղանի շուրջ։ Գործարանի շինարարության ուղղությամբ էր եղել հրաձգությունը, որտեղ ամերիկյան ներդրումներ կան, ու այն չափազանց կարևոր նախագիծ է մեզ համար»,– ընդգծեց նա։
Խանդանյանը կարծում է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը սա ևս կարձանագրի և կզեկուցի Եվրոպական հանձնաժողովին ու անդամ երկրներին։
Այսօր
պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: Նրանք
Հնդկաստանի քաղաքացիներ են և ներգրավված են մետալուրգիական գործարանի կառուցման շինարարական աշխատանքներում։
Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը, ըստ Սարգիս Խանդանյանի, խաղաղության օրակարգով շարժվելն է։
«ՀՀ կառավարությունն արել է ավելին` ցույց տալու համար իր հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին։ Մեր պահանջն ու կոչն է մեր միջազգային գործընկերներին, որպեսզի զսպեն ադրբեջանական ագրեսիան։
Նա չի բացառում, որ Ադրբեջանի այս գործողությունները միտված են ընդհատելու գործարանի շինարարության աշխատանքները։ Ըստ Խանդանյանի` դա են վկայում նաև այդ տարածքում բնապահպանական խնդիրների մասին Ադրբեջանի հայտարարությունները։
Հունիսի 13–ին էլ Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով
վնասվել էր քաղաքացիական ավտոմեքենա և այլ օբյեկտ: