https://armeniasputnik.am/20230614/viravvorumy-krtsqavandaki-hatvatsum-e-bzhishky-patmel-e-tuzhats-hndikneri-vitshaki-masin-61138563.html
Վիրավորումը կրծքավանդակի հատվածում է. բժիշկը պատմել է տուժած հնդիկների վիճակի մասին
Վիրավորումը կրծքավանդակի հատվածում է. բժիշկը պատմել է տուժած հնդիկների վիճակի մասին
Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վիրահատվել են։ 14.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-14T15:51+0400
2023-06-14T15:51+0400
2023-06-14T15:53+0400
հնդիկ
երասխ
վիրավոր
կրակոց
գործարան
բժիշկ
վիրահատություն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61137780_0:0:1228:691_1920x0_80_0_0_570b5e6ba113d5660045aa0bcb818f78.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում աշխատելիս ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արարատի ԲԿ–իվիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը։Նրա խոսքով` երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում։ Վիրահատության ժամանակ բեկորները հեռացվել են։Թե վիրավորներն ինչքան կմնան հիվանդանոցում,դեռ հայտնի չէ։ Բժշկի խոսքով` դա ցույց կտա առաջիկա երկու օրվա դինամիկան։Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0e/61137780_0:0:1228:921_1920x0_80_0_0_2a53e555820545ffa8a9aa85fc5be4e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հնդիկ, երասխ, վիրավոր, կրակոց, գործարան, բժիշկ, վիրահատություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
հնդիկ, երասխ, վիրավոր, կրակոց, գործարան, բժիշկ, վիրահատություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Վիրավորումը կրծքավանդակի հատվածում է. բժիշկը պատմել է տուժած հնդիկների վիճակի մասին
15:51 14.06.2023 (Թարմացված է: 15:53 14.06.2023) Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք վիրահատվել են։
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքում աշխատելիս ադրբեջանական կրակոցներից վիրավորում ստացած հնդիկների կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Արարատի ԲԿ–իվիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանը։
«Նրանց վիճակը կայուն է։ Վիրահատությունը լավ է անցել, սակայն անզգայացումից դեռ չեն արթնացել»,– նշեց բժիշկը։
Նրա խոսքով` երկուսն էլ բեկորային վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում։ Վիրահատության ժամանակ բեկորները հեռացվել են։
Թե վիրավորներն ինչքան կմնան հիվանդանոցում,դեռ հայտնի չէ։ Բժշկի խոսքով` դա ցույց կտա առաջիկա երկու օրվա դինամիկան։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այսօր
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: