Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարողների ուղղությամբ. Արցախի ՊԲ

© Photo : Facebook / ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունԱդրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ
Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
Ադրբեջանի զինուժը Ասկերանի շրջանում գնդակոծել է խաղաղ քաղաքացու տրակտորը (15 փետրվարի, 2022թ)․ Արցախ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. Հունիսի 14-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք, հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

«Ժամը 09:15-11:14-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Մաճկալաշեն և Ճարտար համայնքներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշվում է, որ հունիսի 15-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Լրահոս
0