00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բայրաքթար. անօդաչու թռչող սա՞րք, թե՞ Թուրքիայի հաջորդ նախագահ

CC BY-SA 4.0 / Talha Işık / Bayraktar Akıncı SİHA (UAV) Teknofest 2019 (cropped and resized)«Bayraktar Akıncı» անօդաչու թռչող սարքը
«Bayraktar Akıncı» անօդաչու թռչող սարքը - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
«Bayraktar Akıncı» անօդաչու թռչող սարքը
Բաժանորդագրվել
Ընդամենը մի քանի օր առաջ Ռեջեփ Էրդողանը նախագահ վերընտրվեց, իսկ Թուրքիայում արդեն աշխուժորեն քննարկվում է այն հարցը, թե 5 տարուց ով կարող է փոխարինել նրան այդ պաշտոնում։
Եթե, իհարկե, նա 2028 թվականին կատարի խոստումը և չփորձի երկարաձգել պաշտոնավարումը։ Իսկ նման հնարավորություն կա, ընդ որում երկու տարբերակով։
Առաջինը՝ այն պարզունակ սցենարն է, որը կիրառում են բռնապետական հակումներ ունեցող բազմաթիվ առաջնորդներ։ Փոխում ես Սահմանադրությունը և ամրագրում, որ վերընտրվելու իրավունք ունես մինչև կյանքիդ վերջը։ Եվ երկրորդ տարբերակը՝ մինչև պաշտոնավարման ժամկետիդ ավարտը հրաժարական ես տալիս և կրկին ընտրվում ևս 5 տարով։ Շատ ծանոթ եղանակ է, չէ՞։
Բա չե՞ք հիշում՝ 2018 թվականին ընտրված մեր նոր իշխանությունները 21 թվականին արտահերթ ընտրություններ կազմակերպեցին, հաղթեցին ու հիմա կմնան մինչև 26 թվականը, այնինչ հերթական ընտրությունները հենց այս տարի պիտի լինեին։ Ընդ որում` կարելի է արձանագրել, որ այս գործում իշխանություններին անգնահատելի օգնություն ցուցաբերեցին ընդդիմադիրները, որոնք արտահերթ ընտրություններին ընդդիմանալու փոխարեն մեծ ոգևորությամբ մասնակցեցին դրանց։
Բոլոր դեպքերում փաստենք, որ եթե ռազմական գործողությունները հմտորեն վարելու, սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու, դիվանագիտական աշխատանքի նրբություններին տիրապետելու, նույնիսկ քաղաքակիրթ ոստիկանություն ստեղծելու բնագավառում իշխող թիմի անդամների ունակությունները խիստ կասկածելի են, ապա իրենց իշխանությունը պահելու և երկարաձգելու կարողություններն ակնհայտ են։
Ծիրանի, կոնյակի, «Ջերմուկի» հետ կապված պատրանքներն անցան, մնաց միակ իրականը՝ պղինձը
Բայց դառնանք Էրդողանի փեսային։ Որոշ վերլուծաբաններ համոզված են, որ հենց 43-ամյա Սելջուկ Բայրաքթարը, որն ամուսնացած է Էրդողանի կրտսեր դստեր հետ, դառնալու է նրա հետնորդը երկրի նախագահի պաշտոնում։ Այս գործարարի ազգանունը հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև ողջ աշխարհում։ Եվ դա հասկանալի է ՝ անօդաչու թռչող սարքերը հիմա օգտագործում են ուկրաինացիները, իսկ 2020 թվականի աշնանը դրանք մեծապես նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին։ Մասնագետներից մեկը նշել է. «Բայրաքթարները դարձել են 21-րդ դարի Կալաշնիկով, նրանք վեց անգամ ավելի էժան են, քան Ամերիկայում և Իսրայելում պատրաստված անօդաչուները, իսկ դա չափազանց կարևոր է, որովհետև առավելագույն արդյունքը ստացվում է այն ժամանակ, երբ դրանք օգտագործվում են, այսպես ասած, երամներով»։
Սելջուկ Բայրաքթարին սիրում են Թուրքիայում և անվանում self-made man, այսինքն մարդ, որը հաջողության է հասել միայն իր ունակությունների շնորհիվ, առանց որևէ մեկի օգնության կամ հովանավորչության։ Այնինչ մենք հո բազմաթիվ օրինակներ գիտենք, երբ կենսագրություն չունեցող, երբեք ոչ մի բանով աչքի չընկած մարդը պատգամավոր կամ կառավարության անդամ է դառնում միմիայն այն պատճառով, որ ցուցադրում է իր անմնացորդ նվիրվածությունը ղեկավարին և նրա քարոզած վիճահարույց գաղափարներին։
«Մեր ընտանիքը սկսել է անօդաչու սարքեր արտադրել 2000 թվականից, այնինչ Ռեջեփ Էրդողանի աղջկա հետ ես ծանոթացել և ամուսնացել եմ 16 տարի անց»,– մի անգամ ասել է Սելջուկ Բայրաքթարը։
Իսկապես, դեռ 2005 թվականին ամերիկյան առաջատար համալսարաններում սովորելուց հետո Սելջուկը վերադարձել է Թուրքիա և բարձրաստիճան զինվորականներին ցուցադրել դրոնները, որոնց մասին այն ժամանակ շատերը գաղափար էլ չունեին։ Ոմանք չհավատացին նաև, երբ երիտասարդ ձեռներեցն ասաց. «Եթե իմ նախագիծը ֆինանսավորվի, ուղիղ 5 տարուց Թուրքիան այս տեխնոլոգիայով առաջ կընկնի աշխարհի բոլոր երկրներից»։
Ուկրաինան 3 նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ներ արտադրողի հետ
Միշտ մտածել եմ՝ մենք, հայաստանցիներս էլ ժամանակին դրոնների մասին շատ աղոտ պատկերացում ունեինք, բայց, լավ, ողջ սփյուռքո՞ւմ էլ չգտնվեց գոնե մեկը, որ գար ու նույն բանն ասեր մեր զինվորականներին։ Թեև այստեղ երկրորդ հարցն էլ է ծագում՝ իսկ Հայաստանի կառավարությունը կֆինանսավորե՞ր։
Ինչևէ, ուղիղ 10 տարի առաջ թուրքական բանակը ստացավ «Bayraktar TB2» մարտական դրոնների առաջին խմբաքանակը, որը լայնորեն օգտագործվեց Քրդստանի բանվորական կուսակցության ռազմականացված կազմավորումների դեմ։ Հետո սկսվեց օտարերկրյա գնորդների հոսքը, և անօդաչուները կիրառվեցին Լիբիայում, Եթովպիայում, Լեռնային Ղարաբաղում։ Ի դեպ, ոչ բոլոր վերլուծաբաններն են համաձայն, որ Էրդողանի դստեր հետ ամուսնությունը որևէ էական նշանակություն չունեցավ Սելջուկ Բայրաքթարի բիզնեսի համար։ «Ֆայնենշլ թայմսը» փաստել է. «Ընտանեկան կապերը մեծապես նպաստել են Բայրաքթարի ընկերության բարգավաճմանը։ Թուրք բարձրաստիճան չինովնիկները փաստորեն անուղղակիորեն սկսեցին զբաղվել անօդաչուների վաճառքով` գովազդելով դրանք օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչների հետ իրենց բոլոր բանակցություններում ու հանդիպումներում»։
Թուրքական մամուլը նկատել է՝ «Բայրաքթարների» մասին գովեստով և ակնածանքով են խոսում նույնիսկ Էրդողանի ամենախիստ քննադատներն ու հակառակորդները։ Զարմանալու բան չկա՝ անօդաչուները դարձել են ժամանակակից Թուրքիայի նոր բրենդը։ Հայաստանինը մնացել է ծիրանը։ Հա, մեկ էլ դեմոկրատիան։
Սիլվիո Բեռլուսկոնին  - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2023
Եվրոպայում առաջին մուլտիմիլիարդատեր վարչապետը. հետաքրքիր փաստեր Բեռլուսկոնիի կյանքից
Դառն իրականությունից փախչելու հայկական ձև. գայթակղիչ «եթե»-ների թագավորությունում ենք
Լրահոս
0