https://armeniasputnik.am/20230615/duq-cheq-gitakcum-vortegh-eq-gtnvum-ev-vov-eq-duq-alen-simvonjany-sejran-ohanjanin-61184673.html
«Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք դուք». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանին
«Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք դուք». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանին
Սեյրան Օհանյանը տեղից արձանագանքեց` բանավեճի մեջ մտնելով Վիգեն Խաչատրյանի հետ։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T13:17+0400
2023-06-15T13:17+0400
2023-06-15T14:38+0400
ալեն սիմոնյան
սեյրան օհանյան
զենք
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42928476_0:29:1600:929_1920x0_80_0_0_266151291a97b5b6cf4d615e026a1a02.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը վերածվեց փոխադարձ վիրավորանքների, երբ սկսեց ելույթ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։2022 թ. պետական բյուջեի կատարողական մասին խոսելու փոխարեն` նա իր ամբողջ ելույթն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին վիրավորելուն։«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղից բուռն արձանագանքեց Ալեքսանյանի այդ հայտարարությանը, ինչը դուր չեկավ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, և նա էլ իր հերթին սկսեց տեղից խոսել։Ով է փչացրել ՌԴ–ի հետ հարաբերությունները, և ինչ կապ ունի զենքը. ՀՀԿ–ի պատասխանը ՓաշինյանինԱրդյունքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում արեց Վիգեն Խաչատրյանին և Սեյրան Օհանյանին։«Հաջորդիվ այլ սանկցիա եմ կիրառելու, դրա համար տեղից բանավեճի մի’ բռնվեք։ Պարո’ն Օհանյան ջղայնացեք, դուրս եկեք, մի բան արեք։ Ինձ թվում է` դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք դուք»,– հայտարարեց Սիմոնյանը։Հիշեցնենք` մարտի 14–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ–ն 2018– 2020 թթ ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցրած։ՀՀԿ–ից հակադրվել էին` ասելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնականում օգտագործվել է Սերժ Սարգսյանի ժամանակ գնված զենք–զինամթերքը։ ԱԺ ճեպազրույցներից մեկի ժամանակ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցադրմամբ էր պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը` ասելով` եթե «նախկինները» զենք չէին գնել, ի՞նչ 5–միլիարդանոց ավարի մասին էր այդ դեպքում խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44–օրյա պատերազմից հետո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/06/42928476_117:0:1537:1065_1920x0_80_0_0_c670512138cf3184f2426d06af9c7508.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ալեն սիմոնյան, սեյրան օհանյան, զենք, հայաստան
ալեն սիմոնյան, սեյրան օհանյան, զենք, հայաստան
«Դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք դուք». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանին
13:17 15.06.2023 (Թարմացված է: 14:38 15.06.2023) Սեյրան Օհանյանը տեղից արձանագանքեց` բանավեճի մեջ մտնելով Վիգեն Խաչատրյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ԱԺ–ում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումը վերածվեց փոխադարձ վիրավորանքների, երբ սկսեց ելույթ ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
2022 թ. պետական բյուջեի կատարողական մասին խոսելու փոխարեն` նա իր ամբողջ ելույթն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին վիրավորելուն։
Վահագն Ալեքսանյանն իր ելույթում հայտարարեց, թե Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար լինելու տարիներին 5 մլրդ դոլարի զենք չի տեսել։
«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղից բուռն արձանագանքեց Ալեքսանյանի այդ հայտարարությանը, ինչը դուր չեկավ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, և նա էլ իր հերթին սկսեց տեղից խոսել։
Արդյունքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացում արեց Վիգեն Խաչատրյանին և Սեյրան Օհանյանին։
«Հաջորդիվ այլ սանկցիա եմ կիրառելու, դրա համար տեղից բանավեճի մի’ բռնվեք։ Պարո’ն Օհանյան ջղայնացեք, դուրս եկեք, մի բան արեք։ Ինձ թվում է` դուք չեք գիտակցում` որտեղ եք գտնվում և ով եք դուք»,– հայտարարեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` մարտի 14–ի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀՀ–ն 2018– 2020 թթ ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին միասին վերցրած։
ՀՀԿ–ից հակադրվել էին` ասելով, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հիմնականում օգտագործվել է Սերժ Սարգսյանի ժամանակ գնված զենք–զինամթերքը։ ԱԺ ճեպազրույցներից մեկի ժամանակ էլ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցադրմամբ էր պատասխանել Փաշինյանի այդ հայտարարությանը` ասելով` եթե «նախկինները» զենք չէին գնել, ի՞նչ 5–միլիարդանոց ավարի մասին էր այդ դեպքում խոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44–օրյա պատերազմից հետո։