00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանրության ուշադրությունը շեղելու միջոց է․ ՀՀԿ ԳՄ-ն` Աշոտյանի ձերբակալության մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀԿ
ՀՀԿ - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
ՀՀԿ
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմինն աջակցություն է հայտնել Արմեն Աշոտյանին։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ տեղի ունեցողը համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության դե ֆակտո ներկայացուցիչների կողմից: Այս մասին ասված է Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
«Տարիներ առաջ հարուցված շինծու քրեական գործն ի սկզբանե Արմեն Աշոտյանին մեկուսացնելու նպատակ է հետապնդել, բայց գործի քաղաքական բնույթն այնքան ակնհայտ էր, որ անգամ Հայաստանի գործող կառավարիչների ուղղակի ղեկավարման տակ գտնվող քննչական մարմինները չէին կարողանում նրան մեկուսացնելու որոշում կայացնել»,- նշել է կուսակցությունը։
ՀՀԿ ԳՄ-ն հատկանշական է համարում, որ Արմեն Աշոտյանին ձերբակալելու և կալանավորելու պահանջով դատարան դիմելու որոշումը կայացվել է հենց այս օրերին, երբ Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական օղակն օրեցօր ավելի է սեղմվում, ներքաղաքական կյանքում լարվածությունն ավելանում է։
Կառույցը Աշոտյանի ձերբակալությունը համարում է հանրության ուշադրությունը օրեցօր սրացող ներքին և արտաքին խնդիրներից շեղելու միջոց։
«ՀՀ իրավապահ համակարգին և դատական իշխանության կրողներին կոչ ենք անում հրաժարվել կատարել քաղաքական իշխանությունների կողմից տրվող ապօրինի հրահանգները, այլապես իրենք ևս ամբողջությամբ կիսելու են տեղի ունեցող ապօրինությունների պատասխանատվությունը»,- նշվում է հայտարարությունում:
ԳՄ-ն Աշոտյանին ձերբակալելու որոշման հիմնավորումն առարկայազուրկ և սնանկ է համարում և ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների, օտարերկրյա դեսպանատների ուշադրությունը հրավիրում հակաիրավական գործընթացի վրա:
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է այսօր։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նա ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։
Խոսքը նախորդ տարվա վերջին հարուցված քրեական գործի մասին է։ Այն ժամանակ բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին մեղադրանք էր առաջադրվել Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափերով (39 մլն 660 հազար դրամի չափով) գույքի ենթադրյալ հափշտակության համար, ու այդ նույն գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Արմեն Աշոտյանը։
Լրահոս
0