https://armeniasputnik.am/20230615/miak-mitumy-khangareln-e-ararati-marzpety-adrbejanakan-krakvocneri-masin-61179218.html
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
Ամերիկյան կողմը 70 միլիոն և ավելի ներդրում է կատարել մետալուրգիական գործարանում, նախատեսվում է, որ մոտ 1000 նոր աշխատատեղ է բացվելու։ 15.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-15T12:02+0400
2023-06-15T12:02+0400
2023-06-15T12:28+0400
հայաստան
արարատի մարզ
երասխ
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0f/61180523_0:0:1280:721_1920x0_80_0_0_37210309e5399c4e4410f14fabad876e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը։ Երասխում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նա հավելեց, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բնապահպանական խնդիրներ կան, չի համապատասխանում իրականությանը։«Հավաստիացնում եմ` բնապահպանական որևէ խնդիր չկա, միակ միտումը խանգարելն է, որ սահմանամերձ բնակավայրերը զարգանան»,– նշեց մարզպետը։Նա ընդգծեց, միջազգային գործընկերներին հրավիրել են Երասխ` գործարանի տարածք, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում և իրենց ներդրումն ունենան խնդրի լուծման հարցում։«Այս պահին միայն շինարարական աշխատանքներ են կատարվում, և էկոլոգիական խնդիրներ այստեղ այս պահին ընդհանրապես չկան»,– շեշտեց մարզպետը։Նրա խոսքով` ամերիկյան կողմը 70 միլիոն և ավելի ներդրում է կատարել մետալուրգիական գործարանում։ Գործարանի շինարարությունն ավարտելուց հետո մոտ 1000 աշխատատեղ է բացվելու։Կորպուսի հրամանատարն օտարերկրյա դիվանագետներին է ներկայացրել Երասխում ստեղծված իրավիճակըՀիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։
արարատի մարզ
երասխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/0f/61180523_0:0:1138:853_1920x0_80_0_0_0260ab39a0f4ee1d4054d5987fdad0e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արարատի մարզ, երասխ, ադրբեջան
հայաստան, արարատի մարզ, երասխ, ադրբեջան
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
12:02 15.06.2023 (Թարմացված է: 12:28 15.06.2023) Ամերիկյան կողմը 70 միլիոն և ավելի ներդրում է կատարել մետալուրգիական գործարանում, նախատեսվում է, որ մոտ 1000 նոր աշխատատեղ է բացվելու։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խոչընդոտելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացումը։ Երասխում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։ Նա հավելեց, որ ադրբեջանական կողմի պնդումները, թե բնապահպանական խնդիրներ կան, չի համապատասխանում իրականությանը։
«Հավաստիացնում եմ` բնապահպանական որևէ խնդիր չկա, միակ միտումը խանգարելն է, որ սահմանամերձ բնակավայրերը զարգանան»,– նշեց մարզպետը։
Նա ընդգծեց, միջազգային գործընկերներին հրավիրել են Երասխ` գործարանի տարածք, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում և իրենց ներդրումն ունենան խնդրի լուծման հարցում։
«Այս պահին միայն շինարարական աշխատանքներ են կատարվում, և էկոլոգիական խնդիրներ այստեղ այս պահին ընդհանրապես չկան»,– շեշտեց մարզպետը։
Նրա խոսքով` ամերիկյան կողմը 70 միլիոն և ավելի ներդրում է կատարել մետալուրգիական գործարանում։ Գործարանի շինարարությունն ավարտելուց հետո մոտ 1000 աշխատատեղ է բացվելու։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին
ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է
Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ
Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։