00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վստահ ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքում ենք». ինչո՞ւ է գործարանը հենց Երասխում կառուցվում

© Sputnik / Asatur YesayantsGTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյան
GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.06.2023
GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյան
Բաժանորդագրվել
Երասխում գործարան կառուցողները չեն պատրաստվում դադարեցնել աշխատանքները. նրան շարունակելու են և ավարտին են հասցնելու շինարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Մետալուրգիական գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը` նշելով, որ նման պնդում է արել ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր–Ղազարյանը։
Անդրադառնալով գործարանի տարածքի` Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորմանը` Հակոբյանը նշեց` նպատակը գործարանի կառուցումը խոչընդոտելն է։
«Իրենք թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց։ Թե ինչու են այդպես անում, դա էլ է պարզ, որովհետև չեն ուզում, որ տնտեսական հզորացման հասնենք, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Ամբողջական կառուցելուց հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան ենք արտադրելու»,– նշեց տնօրենը։
Մինչ երեկ կրակոցներ չէին եղել, և մեկնարկած շինարարական աշխատանքները նորմալ ընթանում էին։ Նա շեշտեց, որ հաստատակամ են շարունակելու շինարարությունը, և որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։
«Մեր կտորում վստահ ենք, որ գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, և՛ մենք, և՛ մեր զինվորականները հաստատակամ ենք շարունակելու։ Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստացած ենք»,– հավելեց Հակոբյանը։
Նրա խոսքով` այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Քանի որ աշխատանքների մի մեծ ծավալ կա, որը տեխնոլոգիական է, և հնդիկ գործընկերներն ունեն համապատասխան գիտելիքներ այդ աշխատանքների համար։ Չնայած երեկ կատարվածին` նրանք ևս պատրաստակամ են մնալու և շարունակելու աշխատանքը։
Նրա տեղեկություններով` հունիսի 14-ին ադրբեջանական կրակոցներին վիրավորված Հնդկաստանի երկու քաղաքացիները վիճակը կայուն է։ Նրանց են այցելել Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչները, ընկերությունը ևս կապի մեջ է դեսպանատան հետ` անհրաժեշտ հարցերը կազմակերպելու և կարգավորելու համար։
«Միակ միտումը խանգարելն է». Արարատի մարզպետը` ադրբեջանական կրակոցների մասին
Հակոբյանը խոսեց նաև հարկային արտոնությունների մասին։ Թեպետ սահմանամերձ գոտին որպես գործունեություն ծավալելու վայր ընտրելով` պետությունն ընկերությանը տալիս է ԱԱՀ–ից ազատվելու արտոնություն, բայց իրենք որոշել են հրաժարվել արտոնությունից և վճարում են ԱԱՀ։
Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագիծը սկսվել է 2022 թվականի օգոստոսին, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 2 ամիս առաջ։ Շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել արդեն դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։
Ինչ վերաբերում է գործարանի արտադրանքի սպառման շուկային, Հակոբյանի խոսքով` հիմնական շուկան Հայաստանն է, որտեղ այս պահին մեծ քանակի ներմուծում է արվում։ Որպես շուկա են դիտարկվում նաև Մերձավոր Արևելքի երկրները։
Հիշեցնենք` ադրբեջանական ստորաբաժանումները հունիսի 13-ից պարբերաբար կրակում են Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հունիսի 14-ին ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 11:45-ի սահմաններում կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ավելի ուշ հայտնեց, որ հնդիկները բեկորային վնասվածք են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Արարատի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արթուր Ներսիսյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ տղամարդիկ վիրավորում էին ստացել կրծքավանդակի հատվածում, երկուսն էլ վիրահատվել են։
Լրահոս
0