https://armeniasputnik.am/20230616/ajs-pahin-rus-khaghaghapahn-e-arcakhcu-anvtangutjan-erashkhavvory-mamijanjan-61270262.html
«Այս պահին ռուս խաղաղապահն է արցախցու անվտանգության երաշխավորը». Մամիջանյան
«Այս պահին ռուս խաղաղապահն է արցախցու անվտանգության երաշխավորը». Մամիջանյան
Պատգամավորի խոսքով` ինքը միշտ չէ, որ կարող է տալ իր ուզած գնահատականները, որովհետև կշեռքի նժարին է դնում հայրենակիցների անվտանգության հարցը։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T11:55+0400
2023-06-16T11:55+0400
2023-06-16T11:57+0400
հայաստան
արցախ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
հայկ մամիջանյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1f/57527809_0:0:1600:901_1920x0_80_0_0_43d045e313142ee47a7f3ae121b42cf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արցախում գտնվող հայրենակիցների ֆիզիկական անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահն է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` ավելացնելով, որ սա հաշվի առնելով` միշտ չէ, որ կարող է տալ այնպիսի գնահատականներ, որոնք կցանկանար։Լրագրողը խնդրեց պատգամավորին մեկնաբանել հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնելու փորձն ու խաղաղապահների ներկայությունը։Նրա կարծիքով` իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների նպատակն է իրենց այս կամ այն օտարերկրյա տերերին հաճոյանալը, մինչդեռ ինքը նման նպատակ չունի։«Եթե ավելի կոնկրետ պատասխան եք ակնկալում` արդյոք ես 100 տոկոսով գոհ եմ մեր ռազմավարական դաշնակցի, մեր անվտանգության հովանոցի գործելաոճից, ինչպես և ցանկացած ՀՀ քաղաքացի, իհարկե, ո՛չ, բայց, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին այնտեղ կանգնած ռուս խաղաղապահն իմ քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»,– նշեց պատգամավորը։Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող:Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/03/1f/57527809_176:0:1600:1068_1920x0_80_0_0_15bf66d6bae3d97a8bcecb43546a2cd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայկ մամիջանյան
հայաստան, արցախ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, հայկ մամիջանյան
«Այս պահին ռուս խաղաղապահն է արցախցու անվտանգության երաշխավորը». Մամիջանյան
11:55 16.06.2023 (Թարմացված է: 11:57 16.06.2023) Պատգամավորի խոսքով` ինքը միշտ չէ, որ կարող է տալ իր ուզած գնահատականները, որովհետև կշեռքի նժարին է դնում հայրենակիցների անվտանգության հարցը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Արցախում գտնվող հայրենակիցների ֆիզիկական անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահն է։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` ավելացնելով, որ սա հաշվի առնելով` միշտ չէ, որ կարող է տալ այնպիսի գնահատականներ, որոնք կցանկանար։
Լրագրողը խնդրեց պատգամավորին մեկնաբանել հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնելու փորձն ու խաղաղապահների ներկայությունը։
«Ես գիտեմ, թե ինչպես պետք է խոսի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը։ Սովոր եմ անվտանգության երաշխիքները համեմատության մեջ դնել իրականի, այլ ոչ թե երազելիի հետ»,– ասաց Մամիջանյանը։
Նրա կարծիքով` իշխանական խմբակցությունների ներկայացուցիչների նպատակն է իրենց այս կամ այն օտարերկրյա տերերին հաճոյանալը, մինչդեռ ինքը նման նպատակ չունի։
«Եթե ավելի կոնկրետ պատասխան եք ակնկալում` արդյոք ես 100 տոկոսով գոհ եմ մեր ռազմավարական դաշնակցի, մեր անվտանգության հովանոցի գործելաոճից, ինչպես և ցանկացած ՀՀ քաղաքացի, իհարկե, ո՛չ, բայց, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին այնտեղ կանգնած ռուս խաղաղապահն իմ քույրերի և եղբայրների անվտանգության երաշխավորն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից»,– նշեց պատգամավորը։
Հունիսի 15-ի առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների
առաջխաղացման փորձը կանխվել է։
Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել
ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող:
Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա
կիրառել է ԱԹՍ։