Հայաստանն ու Ռուսաստանը զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել

© Sputnik / Светлана ШевченкоԶբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո
Զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրումից հետո - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարների տեղակալները:
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ:
© Sputnik / Светлана ШевченкоԶբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրումը
Заместитель министров экономики Армении Нарек Терян и экономического развития России Дмитрий Вахруков подписали дорожную карту по развитию туризма (16 июня 2023). Санкт-Петербург - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզի ստորագրումը
Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է։ Այս պահին Հայաստանի զբոսաշրջիկների ավելի քան 50%-ը ՌԴ-ից է։ Ձեզանից շատերը, հավանաբար, եղել են Հայաստանում։ Ուզում եմ նշել, որ Հայաստանը միայն եկեղեցիներ և բնապատկերներ չէ։ Մեզ մոտ բացվել է 2 նոր լեռնադահուկային հանգստավայր, երրորդը կառուցվում է, զարգանում է առագաստանավային սպորտը և այլն», - ասել է Տերյանը։

Նա համաժողովի մասնակիցներին հրավիրել է Հայաստան ինչպես գեղեցիկ բնապատկերները վայելելու, այնպես էլ ակտիվ սպորտով զբաղվելու համար:
Մայիսյան տոներին ՌԴ բնակիչները նախընտրել են Հայաստանը. զբոսաշրջիկների թիվը կրկնակի աճել է
2023 թվականի հունվար-մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։ Եթե նախորդ տարվա հինգ ամիսներին Հայաստան է այցելել 464 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի արդեն, այդ թիվը եղել է 806 հազար։ Միայն մայիսի ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 70 հազար մարդով։
Լրահոս
0