https://armeniasputnik.am/20230616/hh-nakhagahy-peterburgum-khvosel-e-lghum-tirvogh-humanitari-drutjan-ev-arka-iravitshaki-masin-61268732.html
ՀՀ նախագահը Պետերբուրգում խոսել է ԼՂ–ում տիրող հումանիտարի դրության և առկա իրավիճակի մասին
ՀՀ նախագահը Պետերբուրգում խոսել է ԼՂ–ում տիրող հումանիտարի դրության և առկա իրավիճակի մասին
Վահագն Խաչատուրյանը կարևորել է ՀՀ–ի տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերի իրականացումը։ 16.06.2023, Sputnik Արմենիա
2023-06-16T11:43+0400
2023-06-16T11:43+0400
2023-06-16T13:12+0400
հայաստան
սանկտ պետերբուրգ
լեռնային ղարաբաղ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/10/61263631_0:0:2000:1125_1920x0_80_0_0_acc8c4f06668a492cf5707c78991ed19.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայում առկա իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:«Երկրում կատարվող փոփոխությունները, որոնք կատարվել և կատարվում են իրենց արդյունքներն են տալիս։ Եթե ՌԴ–ից շատ գործարարներ կամ սովորական քաղաքացիներ որոշել են վերջնական տեղափոխվել Հայաստան և այնտեղ շարունակել իրենց կյանքը։ Միտումը չի դադարել, մենք ուղղակի փորձում ենք հնարավորին չափով նպաստել հատկապես գործարար շրջանակներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում։ Անցած տարի ՀՀ–ում 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել ՀՀ–ում։ Այս տարի էլ այդ միտումը կա, ուղղակի մենք ավելի շատ ուզում ենք, որպեսզի այդ ներդրումներն ուղղվեն արտադրական կապիտալի վրա. Դրանց մի մասը գնում է շինարարության, մյուս մասն էլ` սպասարկման վրա»,– ասել է Խաչատուրյանը։Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատելիս ՀՀ–ի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հնարավորություն ստեղծվի արտադրական, տեխնոլոգիական նախագծեր իրականացնելու։Նշենք, որ Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար։
սանկտ պետերբուրգ
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/10/61263631_0:0:1732:1298_1920x0_80_0_0_8ec526b7a7632e4a479a521f68b5241d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սանկտ պետերբուրգ, լեռնային ղարաբաղ
հայաստան, սանկտ պետերբուրգ, լեռնային ղարաբաղ
ՀՀ նախագահը Պետերբուրգում խոսել է ԼՂ–ում տիրող հումանիտարի դրության և առկա իրավիճակի մասին
11:43 16.06.2023 (Թարմացված է: 13:12 16.06.2023) Վահագն Խաչատուրյանը կարևորել է ՀՀ–ի տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները և ծրագրերի իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար դրության, ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայում առկա իրավիճակի մասին։ Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
«Խաչատուրյանը խոսել է նաև ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծման հնարավորությունների և ուղիների մասին, ապա անմիջական մթնոլորտում զրուցել է համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի»,– ասված է հաղորդագրությունում։
Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել հայաստանյան ներքին և արտաքին քաղաքականության հիմանական ուղղությունների իրականացման սկզբունքներին և հայեցակարգերին:
«Երկրում կատարվող փոփոխությունները, որոնք կատարվել և կատարվում են իրենց արդյունքներն են տալիս։ Եթե ՌԴ–ից շատ գործարարներ կամ սովորական քաղաքացիներ որոշել են վերջնական տեղափոխվել Հայաստան և այնտեղ շարունակել իրենց կյանքը։ Միտումը չի դադարել, մենք ուղղակի փորձում ենք հնարավորին չափով նպաստել հատկապես գործարար շրջանակներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում։ Անցած տարի ՀՀ–ում 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել ՀՀ–ում։ Այս տարի էլ այդ միտումը կա, ուղղակի մենք ավելի շատ ուզում ենք, որպեսզի այդ ներդրումներն ուղղվեն արտադրական կապիտալի վրա. Դրանց մի մասը գնում է շինարարության, մյուս մասն էլ` սպասարկման վրա»,– ասել է Խաչատուրյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանի գործընկերների հետ աշխատելիս ՀՀ–ի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ հնարավորություն ստեղծվի արտադրական, տեխնոլոգիական նախագծեր իրականացնելու։
Նշենք, որ Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար։