00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Անդրեյ Մովսիսյանը հավասարեցրեց հաշիվն Ուելսի հետ խաղում. նախկին ֆուտբոլիստի հուշերը

© Sputnik / Asatur YesayantsԱնդրեյ Մովսիսյանը Հայաստանի և ՖԻՖԱ-յի վետերանների ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ (15 հունիսի 2022). Ծովագյուղ
Անդրեյ Մովսիսյանը Հայաստանի և ՖԻՖԱ-յի վետերանների ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ (15 հունիսի 2022). Ծովագյուղ - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2023
Անդրեյ Մովսիսյանը Հայաստանի և ՖԻՖԱ-յի վետերանների ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ (15 հունիսի 2022). Ծովագյուղ
Բաժանորդագրվել
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մասնակցել է Ուելսի հետ կայացած 2 հանդիպումներին էլ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմում է 2000–ականների սկզբի իրենց խաղերի և իր խփած գոլի մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ուելսի ընտրանու հետ մինչև օրս մրցել է երկու անգամ։ Երկու խաղերում էլ հաղթողը չի որոշվել. 0։0` Ուելսում և 2։2` Հայաստանում։ Երևանում կայացած խաղում մեր հավաքականին ոչ-ոքի արդյունք պարգևեց Անդրեյ Մովսիսյանի հիանալի գոլը։
Այսօր կայանալիք Ուելս- Հայաստան խաղից առաջ հավաքականի նախկին խաղացող, այժմ Մոսկվայի «ԲԿՄԱ»-ի համակարգում աշխատանքային գործունեություն ծավալող Անդրեյ Մովսիսյանը Sputnik Արմենիային պատմել է նախորդ հանդիպումներից և խոսել այսօրվա խաղի մասին։
«Ուելսի հետ հանդիպումները ծանր էին` մենք ավելի հաճախ ստիպված էինք լինում պաշտպանվել։ Բայց նաև վտանգավոր հակագրոհներ էինք կազմակերպում»,–պատմում է Մովսիսյանը։
2001 թվականի մարտի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի և Ուելսի հավաքականների միջև առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ մեր հավաքականն Արտակ Մինասյանի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ, բայց հետո երկու գնդակ բաց թողեց ու պարտվում էր։ Երկրորդ խաղակեսում Անդրեյ Մովսիսյանը, հեռվից հիանալի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով, խփեց պատասխան գնդակը։
«Ես ուզում էի պատ խաղարկեի գնդակը իմ թիմակցի հետ, բայց սխալվեցի, ու գնդակն անդրադարձավ մրցակցից։ Նյարդայնացա, որ չկարողացա պատ խաղարկեմ ու, մի փոքր առաջ շարժվելով, իմ ամբողջ զայրույթը ներդրեցի դեպի մրցակցի դարպասը կատարված հարվածի մեջ։ Ստացվեց շատ գեղեցիկ գոլ (ծիծաղում է)», - նշեց Անդրեյ Մովսիսյանը։
Հավաքականի նախկին խաղացողը հիշում է, որ շատ ծանր խաղ են ունեցել Ուելսում։ «Հիշում եմ` Ռոման Բերեզովսկին, ինչպես միշտ, մի քանի անգամ փրկեց մեր թիմին, մյուսները նույնպես իրենց կարողությունները ներդրեցին թիմային խաղում։ Մենք դրսևորեցինք թիմային ոգի ու կարողացանք անառիկ պահել մեր դարպասը», - ասաց Անդրեյը։
Մովսիսյանը նշեց, որ 20 տարվա ընթացքում փոխվել է ոչ միայն ֆուտբոլն ընդհանրապես, այլ իհարկե փոխվել են նաև Ուելսի ու Հայաստանի հավաքականները։
«2001 թվականին էլ, Ուելսը որպես բրիտանական ֆուտբոլի ներկայացուցիչ, փորձում էր կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրել, բայց այն ժամանակ հիմնականում շեշտը դրվում էր ֆիզիկական պատրաստականության վրա։ Մեր թիմում տեխնիկա-թիմ համագործակցությունն էր գերակշռում։ Հիմա երկու թիմերն էլ ավելի շատ ձգտում են թիմային խաղ ցուցադրել` խորքից կատարվող փոխանցումներով կամ պաշտպանությունից առանց սխալվելու դուրս գալով ու մրցակցի կիսադաշտում ակտիվանալով։ Մրցակցից վախենալ պետք չէ, բայց թերագնահատել էլ չի կարելի», - հավելեց Մովսիսյանը։
Նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլային ներկայիս սերունդն ավելի տաղանդավոր է, քան իրենք էին։
Ինչ վերաբերվում է հավաքականում Մխիթարյանի բացակայությանը, ապա ֆուտբոլում նորություն չէ, որ առաջատար խաղացողները ժամանակի ընթացքում հեռանում են։
«Հիմա Հայաստանի հավաքականում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ։ Ես կնշեմ Էդուարդ Սպերցյանին, որն ունի և՛ տաղանդ, և՛ աշխատասիրություն, և՛ շատ լավ մարդ է։ Ինձ թվում է, որ մեր ըտրանին հաջողության հասնելու համար պետք է թիմային խաղ դրսևորի` անկասկած առանձին դեպքերում անհատական վարպետության վրա հիմնվելով։ Հայաստանի հավաքականին հաջողություն եմ ցանկանում», - եզրափակեց Մովսիսյանը։
Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական հանդիպումը Ուելսի և Հայաստանի հավաքականների միջև մեկնարկելու է այսօր, Երևանի ժամանակով 22-45-ին։ Ընտրական D խմբում Ուելսի հավաքականը երկու խաղերից հետո ունի 4 միավոր, Հայաստանի ընտրանին մեկ խաղ է անցկացրել ու միավոր չունի։
Լրահոս
0